-
22.07.2014|
00:05
Ադրբեջանական զբոսաշրջային ուղեցույցներում որպես իրենց նախնի աղվանների թողած հուշարձան, ներկայացվում են նաև Խոր վիրապը, Գառնին, Զվարթնոցը, Արցախի խորհրդանիշ տատիկ-պապիկը, մյուսները: Բայց թե ինչպես են Ադրբեջան այցելած զբոսաշրջիկները ծանոթանալու այս հուշարձաններին, միայն իրենց է հայտնի։
-
18.07.2014|
10:48
Դուք ինձ հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է այս տոթակեզ ամռանը վարակվել հարբուխով, ես պատասխանում եմ սիրով. կարելի է և, ահավասիկ, վերջերս նման մի բան կատարվեց ՀՀ ԳԱԱ դահլիճում, ուր գիտական արհմիությունը ժողով էր հրավիրել։
-
11.07.2014|
12:32
Հայոցաշխարհը, ինչպեսՀիմալայիստորոտըևհռովմեականբլուրները, գերազանցապեսկրոնականէ։Աշխարհըխաչաձևողտնտեսականճանապարհներից դուրս` դրանքհանդիսանումենիբրևխորհրդավորկետեր, ուրերկրագունդըմիվայրկյանկանգէառնումևերկարշնչում։Մեզվիճակվածէապրելբարձրավանդակիվրա։Մեր դաշտերըևմերլճերըմագլցումեն դեպիլեռը։Վա՛յմեզ, եթեվարիջնենք. կընկնենքարդիքաղաքակրթությանծխնելույզիտակ, մեքենայիմասկդառնանքկամխանութպան։
Հայաստանումդեռհովիվներկան։Նրանքճանաչումենաստղերըևքաջգիտենբոլորճանապարհները։
-
04.07.2014|
00:15
Աֆրիկյանների տունն էլ ընկավ հերոսական մեր սերնդի արցունքառատ հայացքի ներքո։ Արցունքի առատությունը կոծկում է մեր սրտի այրող ամոթը, զի 1988-ի սերունդը ինքնակամ լքել է մարտի դաշտը։ Աֆրիկյանների տան անկումը, որքան էլ ցավալի, ընդամենը պետականության անկման հերթական ալիքն է, և մի՞թե արժե անվերջ խոսել և զայրանալ ու հոգնած քուն մտնել։
-
27.06.2014|
12:06
Պատմությունն ու ժամանակը փաստում են, որ Լեոնարդո դա Վինչիի և ֆանտաստ գրող Ժյուլ Վեռնի երևակայության անհավատալի թռիչքների մեծ մասն այսօր իրականություն է դարձել։ Սա մարդկության նվաճումն ու հպարտությունն է։ Սակայն ո՞ւմ մտքով կանցներ, որ նման թռիչքից հետո մարդն այնքան կցածրանա, որ իրականության կվերածի արևելյան ոչ թե կախարդական, այլ կենցաղային տրագիկոմիկ բնույթի հեքիաթները։
-
27.06.2014|
12:01
Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում անսպասելի հանդիպեցի գործարար բարեկամիս։ Ավելի ստույգ՝ նա գտավ ինձ. «Մերսեդեսի» ազդանշանը երգեցիկ և թանկ հույզեր արթնացրեց։ (Մոռացա անգամ աչքերս խարտող նորհայկական գլուխկոտրուկը, հորդ անձրև էր, սակայն ջրցան մեքենան հորդաբուխ ջրցանում էր Կարապի լճի հարակից սիզամարգը)։
-
27.06.2014|
00:32
Այսօր մեր կյանքում որոշ անհատներ ակամայից միավորվելով` վերածվել են մի ողորմելի զանգվածի, որոնք կարծես որևէ լուրջ բանի ընդունակ չեն, անգամ սեփական ժողովրդի ծանր վիճակը շտկելուն, որևէ կերպ դրսևորվելուն: Ձեր տեղը քաղաքականությունը չէ: Կասեի նրանց` գնացեք գյուղ և կաղամբ աճեցրեք, որով էլ մանկապարտեզներին էժան բանջարեղեն կմատակարարեք:
-
24.06.2014|
12:18
Հարցս ուղղում եմ նորանշանակ վարչապետին, նրա կառավարության անդամներին ու վերջիններիս տեղակալներին (ի դեպ, նրանց զգալի մասը նույնիսկ չի էլ ծառայել բանակում). այդ ի՞նչ կախարդական փայտիկի ուժով ու զորությամբ են երկիրը դարձնելու սինգապուրյան:
-
24.06.2014|
12:02
Թոմաս Էդուարդ Լոուրենսը, լրագրող և խմբագիր Լինքոլն Ստեֆենսի բնութագրմամբ` Կայսրության նախակարապետը, քաջատեղյակ էր, «բան էր հասկանում» Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի գործնական քաղաքականությունից:
-
20.06.2014|
11:44
Անդրադառնալով մեր երկրում պետականորեն իրականացվող տնտեսական ու վարչական ծրագրերին, ժամանակ առ ժամանակ իրագործվող բարեփոխումներին, որոնցից շատերը նպաստել են երկրի զարգացմանը, շատ հաճախ մենք մեզ «բռնում» ենք ատելության ճանապարհին և ինքներս մեզ համար, իրոք, դառնում ենք ոչ սիրելի: Քանզի այս ոլորտներում ևս այնքան էլ սրտացավ չենք և ազգային արժեքներն ու երկրի հարստությունները կողոպտման տնտեսական արշավանքների կամ էլ զանազան փորձարկումների ենք ենթարկում: Բերեմ մի քանի օրինակ: