Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    15.10.2013| 00:24
    ...թե Դավիթ Հարությունյանի` Զարուհուն հարց տալու «ժողովրդավարությունը», որը «բխած» է եղել «երկրի ոգուց», ընդամենը վերջինիս սուբլիմացիոն դրսևորումն է` առ այն, որ ինքը այդպես էլ չդարձավ դատախազ, և այդ աթոռին նստեցրին խիստ «երիտասարդ» մեկին: Մանավանդ որ դրանից առաջ էլ Հարությունյանը ֆիասկո էր գրանցել արդարադատության նախարարի պորտֆելի «գետնին». Հրայր Թովմասյանին առաջարկ է եղել վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու, վերջինս կատեգորիկ մերժել է:
  • Ասում են...

    Ասում են...

    11.10.2013| 00:51
    ...թե սահմանադրական բարեփոխումների նախագծում նախագահականի առաջարկով ՀՀ-ում տասը տարի ապրելու իմպերատիվ դրույթը փոփոխելու հանգամանքը իշխանական իսթեբլիշմենթում խոր անհանգստությունների տեղիք է տվել:
  • Ասում են...

    Ասում են...

    08.10.2013| 01:14
    ...թե ԲՀԿ-ում ապատիկ վիճակ է, այսպես կոչված, քաղաքական թևի համար, որն իբր պատրաստվում էր քաղաքական թևն ուժեղացնելու, ՀՀԿ-ի նման գործադիր մարմին ստեղծելու, որը կուսակցությունը կգաղափարայնացներ, որոշումներ ընդունելու, կատարելու «առաքելությունը» կվերցներ իր վրա:
  • Ասում են...

    Ասում են...

    04.10.2013| 00:29
    ...թե 2018-ի նախագահական ընտրություններից առաջ «Իրավահաջորդ» օպերացիան ընթացքի մեջ է, շահագրգիռներն այլևս անկարող են թաքցնել իրենց «գրգիռները» և բոլոր մակարդակներում անցել են հակահարձակման։ Գևորգ Կոստանյանի «նշանակումից» հետո վերջիններիս այլ բան չի մնում. հողը երերում է նրանց ոտքի տակ, ու թե պահը ճիշտ չօգտագործեն, այն առհավետ կարող են կորցնել:
  • Ասում են...

    Ասում են...

    30.09.2013| 23:35
    ...թե Գևորգ Կոստանյանի նշանակումը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀԿ-ում նոր «մտորումների» դուռ է բացել: Առերևույթ անչափ ուրախ շնորհավորելով նրան, ցույց տալով, թե որքան երջանիկ են վերջինիս բարձր պաշտոն ստանալու առիթով, իրականում ՀՀԿ-ի «պահպանողականները» ծանր ապրումների մեջ են, նախ` վարչապետին չփոխելու Սերժ Սարգսյանի հաստատակամության, ապա` երիտասարդ սերնդին նման քարտ-բլանշ տալու հեռանկարից:
  • Ասում են...

    Ասում են...

    27.09.2013| 00:06
    ...թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչին շնորհակալություն հայտնելու, հրաժեշտ տալու նույն օրը Սերժ Սարգսյանը կանչել է Գևորգ Կոստանյանին և տեղեկացրել, որ նրա թեկնածությունն է առաջադրելու:
  • Ասում են...

    Ասում են...

    24.09.2013| 00:30
    ...թե վերջին ԳՄ-ում Սերժ Սարգսյանը բավականին կոշտ է խոսել որոշ ՀՀԿ-ականների ոչ ադեկվատ պահվածքի մասին` առաջնորդվելով «Կուժ ասեմ, կուլա լսիր» սկզբունքով։ Բանն այն է, որ ՀՀԿ-ական թևերի միջև լուռ պայքարը մտել է որակական նոր փուլ. արտաքուստ շատ խաղաղ ու լավ են միմյանց հետ, իսկ ընդհատակյա վիրտուոզ տեխնոլոգիաներ են կիրառվում: Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն ստիպված է լինում ասելու` «ստոպ»:
  • Ասում են...

    Ասում են...

    20.09.2013| 00:41
    ...թե ՀԱԿ-ը հայտնվել է ֆինանսական անչափ դժվար կացության առաջ. վերջինիս այլևս չի ֆինանսավորում իրենց հավերժ, ընդհատակյա բարեկամ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
  • Ասում են...

    Ասում են...

    13.09.2013| 00:07
    ...թե խորհրդարանում անչափ հետաքրքիր լոբբինգ է ընթանում` «Ամեն մարդ իր դարդին» խորագրով: Ամենքը յուրովսանն իրենց պարտքն են համարում մոտենալ ու ականջիդ շշնջալ՝ սեպտեմբերի վերջերին վարչապետին վերջապես կփոխեն:
  • Ասում են...

    Ասում են...

    10.09.2013| 00:45
    ...թե Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումից և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հայտարարությունից հետո է՛լ ավելի է սրվել ու անողոք դարձել գզվռտոցը վարչապետի աթոռի շուրջ: