Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև

    ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև

    08.10.2016| 22:27
    Հալեպում իրավիճակի հարցով ֆրանսիական բանաձևից հետո Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև։
  • Սերժ Սարգսյանը կմեկնի ԱՄՆ

    Սերժ Սարգսյանը կմեկնի ԱՄՆ

    08.10.2016| 22:27
    Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նա Նյու Յորքում կմասնակցի հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրող:
  • ԼՀԿ, ՀՎԿ, ԲՀԿ-ն համագործակցության հուշագրի տեքստը

    ԼՀԿ, ՀՎԿ, ԲՀԿ-ն համագործակցության հուշագրի տեքստը

    08.10.2016| 22:26
    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակեց այսօր ստորագրված համագործակցության հուշագրի տեքստը։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության (10 մանդատ), «Հայկական վերածնունդ» կուսակցության (5 մանդատ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (3 մանդատ) ստացած ձայների համամասնությունը բացառիկ հնարավորություն է ստեղծել Վանաձորի քաղաքային իշխանությունը փոխելու և Հայաստանի երրորդ խոշոր քաղաքում համագործակցային կառավարում հաստատելու համար:
  • Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

    08.10.2016| 18:10
    ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը ներառում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ կամերային համերգներ։ Հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ելույթ էր ունենում Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը (Մերի Մարգարյան (առաջին ջութակ), Հայկ Վարդանյան (երկրորդ ջութակ), Վաչե Հովեյան (ալտ), Արամ Թալալյան (թավջութակ)։ Քառյակի կատարմամբ հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Լյուդվիգ վան Բեթհովենի ստեղծագործություններից։
  • «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիրների հետ

    «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիրների հետ

    08.10.2016| 11:15
    «Հանրապետություն» կուսակցությունը 2017-ին պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիրների հետ՝ հոկտեմբերի 7-ին կուսակցության 15-րդ տարեդարձին ասաց կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։
  • Բաքվում չեն ընդունում Ջոն Քերիի հայտարարությունը

    Բաքվում չեն ընդունում Ջոն Քերիի հայտարարությունը

    08.10.2016| 11:13
    Ադրբեջանում չեն ընդունում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ջոն Քերիի հայտարարությունը։ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, թե առաջնորդները պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը, զարմացնում և վշտացնում է մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։
  • Գերմանիայում դիտարկում են Սիրիայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները

    Գերմանիայում դիտարկում են Սիրիայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները

    08.10.2016| 11:12
    Գերմանիայի կառավարությունը դիտարկում է Սիրիայում իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները՝ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցին՝ Հալեպի արևելյան մասում ստեղծված իրավիճակի համար:
  • Ժան Կլոդ Յունկեր. Եվրոպացիները չեն ցանկանում վերածվել ԱՄՆ-ի

    Ժան Կլոդ Յունկեր. Եվրոպացիները չեն ցանկանում վերածվել ԱՄՆ-ի

    08.10.2016| 11:11
    Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները չեն ցանկանում, որ ԵՄ-ն վերակազմվի դաշնության՝ Եվրոպայի միացյալ նահանգների՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
  • Իրանի Մեջլիսի նախագահը չի մասնակցի նախագահական ընտրություններին

    Իրանի Մեջլիսի նախագահը չի մասնակցի նախագահական ընտրություններին

    08.10.2016| 11:10
    ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ չի մասնակցի 2017-ի մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
  • ՀՀ պետական կառույցները պարգևատրել են ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին

    ՀՀ պետական կառույցները պարգևատրել են ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին

    08.10.2016| 11:09
    Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային ժողովի, կառավարության, պաշտպանության և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների և ՀՀԿ կանանց խորհրդի մասնակցությամբ ՈՒսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգևատրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին: