-
12.10.2016|
21:40
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ լիագումար նիստում Պանամական օֆշորային սկանդալի վերաբերյալ ելույթ է ունեցել՝ մատնանշելով Ալիևի դուստրերի ոսկու հանքերի մասին։
-
12.10.2016|
21:37
Թուրքիայի արտգործնախարարն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ՝ ներկայացնելով պետական հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակը, այնուհետև պատասխանել է պատգամավորների հարցերին:
-
12.10.2016|
21:36
Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից և ստացավ արծաթ միմիայն մրցավարի կողմնակալ և անարդար գնահատման պատճառով՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:
-
12.10.2016|
21:34
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատը վայր դնելու գաղափարից:
-
12.10.2016|
21:32
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովում ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները:
-
12.10.2016|
21:29
Վրաստանում մեծամասնական համակարգով խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ՝ ասել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին: Վրաստանի քաղաքացիներն իններորդ գումարման պատգամավորներին ընտրել են հոկտեմբերի 8-ին:
-
12.10.2016|
21:28
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, ԱԳՆ-ում տեղի է ունեցել կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:
-
12.10.2016|
21:24
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա՝ մասնակցելու հոկտեմբերի 12-14-ին կայանալիք
Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովին։
-
12.10.2016|
15:39
Հոկտեմբերի 12-ին ավելի քան 100 երիտասարդներ անդամակցել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նրանց կուսակցական անդամատոմսեր ու կրծքանշաններ են հանձնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը։
-
12.10.2016|
14:56
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է նշանակվել նախագահի՝ միջազգային հարցերով օգնական՝ հայտնում է «Կոմերսանտ»-ը: