-
10.10.2016|
17:34
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
-
10.10.2016|
17:32
Փակ-գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Ավագանու նիստում 19 ձայն ստացավ Մամիկոն Ասլանյանը, 14 ձայն՝ Քրիստ Մարուքյանը։
-
10.10.2016|
13:41
Դիանա Գուրցկայայի բարեգործական «Սրտի կանչով» հիմնադրամը հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում անցկացնում է «Սպիտակ ձեռնափայտ» միջազգային 7-րդ բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի «Դասական վոկալ» բաժնի սան Գոռ Համբարձումյանը (ուսուցիչ՝ Հ. Գիժլարյան):
-
10.10.2016|
13:40
Հոկտեմբերի 10-ին ավագանու 17 անդամներ փակ-գաղտնի քվեարկությամբ Գյումրիի քաղաքապետ ընտրեցին Սամվել Բալասանյանին:
-
10.10.2016|
13:37
Մոսկվան շարունակում է պատրաստվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փարիզ այցին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
10.10.2016|
13:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ստամբուլում:
-
10.10.2016|
13:35
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Նելսոն Մամուլյանը ինքնաբացարկ է հայտնել:
-
10.10.2016|
13:33
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը:
-
10.10.2016|
13:29
Վանաձորում սկսվել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում ավագանու անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրեն քաղաքապետին:
-
10.10.2016|
13:28
Ստամբուլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Էներգետիկ 29-րդ համաժողովի շրջանակներում հանդիպելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։