15.02.2014|
11:11
Գուցե ես ճիշտ չեմ, բայց ինձ թվում է, որ կյանքում լինում են պահեր, երբ մենք ընդհուպ մոտենում ենք մահին: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ մահացու վտանգի են ենթարկվում, բայց խոսքը այն դեպքերի մասին է, երբ, առանց որևէ տեսանելի պատճառի, հանկարծ գիտակցում ես՝ ահա մահը, կողքիս է:
Սովորաբար մենք ապրում ենք՝ առանձնապես չմտահոգվելով, որ մեռնելու ենք (եթե անընդհատ մահվան մասին մտածես, ապրելու ուժ չես ունենա):