Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը

Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը
11.09.2024 | 14:00

Առանձնապես որևէ նոր և խորքային քննարկումներով դեբատն աչքի չընկավ: Ո՛չ Քարթեր-Ռեյգան, ո՛չ էլ Օբամա-Մըք Քեյն դեբատներն էին:

Թրամփը, ինչպես միշտ, կոշտ էր իր խոսքում և ձևակերպումներում: Թիրախային և հետևողականորեն խփում էր դեմոկրատների թույլ տեղերին:

Հարիսը բավականին լավ էր պատրաստվել: Ամեն ինչ տեղում էր: Ձիրք, դիրք, ժեստիկուլյացիա, մի քիչ արտիստիզմ, ինչպես վայել է հանրային խոսքին:

Հարցերից խուսափելն ու ոչ ուղիղ պատասխաններն էլ մեծ թիվ էին կազմում:

Ո՞վ հաղթեց:

Դեմոկրատների կարծիքով՝ Հարիսը, հանրապետականների կարծիքով՝ Թրամփը:

Չեմ կարծում, թե այս դեբատների արդյունքում չկողմնորոշվածները կողմնորոշվեցին, կողմնորոշվածներն էլ ապակողմնորոշվեցին:

Այնպես չէր, որ անհետաքրքիր դեբատներ էին, բայց այնպես էլ չէր, որ պոպկորն-կոլայով նայելու բան կար:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 5049

Մեկնաբանություններ