Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող, որոնց ԱԱԾ-ն ձերբակալել էր 2021-ի ոհւնվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի մոտակայքում՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 2021-ի հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ առաքելության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով իրականացվել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի տարհանում Վանք բնակավայրից դեպի Մաղավուզ: Նրանց փոխանցել են ադրբեջանցի բժիշկներին:
«Ռուսական առաքելության զորախումբը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղի տարածքում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: