Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՄԻՊ. զինված բախման տանող որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը

ՄԻՊ. զինված բախման տանող որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը
29.12.2020 | 13:58

Հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրա վերաբերյալ որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը, զգուշացնում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա հիշեցնում է, որ որպես ելակետային փաստ՝ պետք է հիմք ընդունել, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կապված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման հետ, կողմերը հանձնառել են պահպանել և որևէ կողմի իշխանության մարմին չի վիճարկել: Հետևաբար` որևէ գործոն, այդ թվում՝ ադրբեջանական աղբյուրներով պարբերաբար հրապարակվող զինված ընդհարումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն կամ զինված ընդհարումների որևէ սադրանք չի կարող լինել մարդասիրական կարևորագույն գործընթացի խափանման, կամ կասեցման պատճառ՝ հատկապես կապված գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հետ: Պաշտպանը մատնանշել է երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի ՊՆ-ն: Այս լուրերի հրապարակումից անմիջապես հետո, Թաթոյանը տեղեկացնում է, որ պաշտոնական հրատապ հարցումներով դիմել է ՀՀ ՊՆ-ին և Արցախի պաշտպանության բանակին: Երկու գերատեսչություններն էլ կտրականապես հերքել են տարածվող տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, պնդել են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այնուհետև, այս նույն հարցերի վերաբերյալ հրապարակվել են ՊՆ և ՊԲ դեկտեմբերի 28-ի հրապարակային հայտարարությունները:

«Ավելին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն 3 զոհ: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարևորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Խոսքը, հատկապես, վերաբերում է գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը», - հայտարարել է Թաթոյանը։
Պաշտպանը՝ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է առկա իրավիճակին՝ երաշխավորելու համար մարդասիրական նման առաքելության անընդհատությունը, արագացումը, բացառելու համար դրա բնականոն ընթացքի որևէ խոչընդոտ: Այս հայտարարությունը Թաթոյանի ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկվի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ:

Դիտվել է՝ 8625

Մեկնաբանություններ