ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ նախարար և Զաքիր Հասանովի հետ: Ըստ Շոյգուի՝ եռակողմ համաձայնագրից շատ ժամանակ չի անցել, բայց խաղաղապահ ուժերն արդեն զբաղեցրել են 23 դիրք: Շփման գծում անվտանգությունն ապահովելու համար վերահսկողության տակ էին վերցվել նաև հիմնական մայրուղիները, և փախստականները սկսել են վերադառնալ:
«Մինչ օրս կատարված բոլոր աշխատանքները, բնականաբար, արդյունք են տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվել է, և ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի», – ասել է Շոյգուն: