Ֆրանսիական BERINGER AERO ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է ռազմական ԱԹՍ-ների արտադրության մեջ, որոնք կիրառվում են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ պայքարում:
Ընկերությունը Ֆեյսբուքում գրել է. «Ընկերությունը հավատարիմ է իր քաղաքականությանը և երբեք չի թույլատրել իր արտադրանքի օգտագործումն այնպիսի միջոցների մեջ, որոնք կարող են սպառնալիք լինել մարդկային կյանքի համար»: BERINGER-ի արտադրանքը նախագծվում և մշակվում է Ֆրանսիայում քաղաքացիական նշանակության ընդհանուր ավիացիայի համար: BERINGER AERO ընկերությունը զբաղվում է օդանավերի համար նախատեսված անիվների, արգելակման համակարգերի արտադրությամբ: