Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Սայիդ Ալի Խամենեին այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Mehr գործակալությունը:
Նա նախազգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի սահմանների մոտ, եթե Թեհրանը «սպառնալիք զգա, վճռական պատասխան կտա»: