ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղ առավոտվանից՝ մոտավորապես ժամը յոթի սահմանում, Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը:
Գրառմանը կից Նաղդալյանը հրապարակել է նաև Ադրբեջանի ռմբակոծության հետևանքները ներկայացնող լուսանկարներ: