Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Պուտինը չեղարկեց հոկտեմբերի 19-ի այցը Փարիզ

Պուտինը չեղարկեց հոկտեմբերի 19-ի այցը Փարիզ
11.10.2016 | 23:16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հոկտեմբերի 19-ին նախատեսված Փարիզ այցից՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները Ֆրանսիայում: Պուտինը այդ որոշումը կայացրել է՝ տեղեկանալով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր չէ իր հետ քննարկել այլ հարցեր՝ բացի Հալեպում տիրող իրավիճակից:


Ֆրանսիան պատրաստվում է դիմել Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հետաքննել Հալեպի արևելյան շրջաններում Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հանցագործությունները: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագիծը Ռուսաստանի կողմից վետոյի ենթարկելուց հետո, հայտարարել էր, որ Ֆրանսուա Օլանդը եթե հանդիպի էլ Վլադիմիր Պուտինի հետ, «ոչ սիրալիր խոսքեր փոխանակելու համար»:
Ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է. «Ես պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ՝ հանուն Սիրիայում խաղաղություն գտնելու»:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ