Թուրքերի և ադրբեջանցիների կողմից ռուսաստանցի զինվորականների կանխամտածված ու նպատակային գնդակահարությունները ինչ-որ սիմվոլիկ ակտ են հիշեցնում։ Կարծես, ամեն անգամ Մոսկվային ստիպում են կուլ տալ վիրավորանքը և շարունակել ռուս-թուրք-ադրբեջանական «եղբայրությունը», բայց՝ որպես կրտսեր ու ստորակա «եղբայր»։ Եվ Մոսկվան շատ խելոք համակերպվում ու անմիջապես «ներում» է մարդասպաններին։
Պարզ պատասխաններ չկան, թե ինչն ինչոց է։ Համենայն դեպս, այս կրկնվող դրվագները մեզ ոչ մի լավ բան չեն հուշում։
Արմեն Այվազյան