Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սա հնարավոր է

Սա հնարավոր է
13.09.2023 | 19:02

Այն օրը, երբ զուտ սեփական զավակների՝ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ հանգամանքը հերիք կլինի չինովնիկի հանրային պախարակման և նրա՝ որևէ պաշտոնում առաջադրման արգելքի համար, նույն օրը կզգանք, թե ինչ հզոր ու ուժեղ երկիր է Հայաստանը։

Այն օրը, երբ զուտ սեփական զավակների՝ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻՆԵԼՈՒ հանգամանքը հերիք կլինի չինովնիկի հանրային պախարակման և նրա՝ որևէ պաշտոնում առաջադրման արգելքի համար, նույն օրը կզգանք, թե ինչ հզոր ու ուժեղ երկիր է Հայաստանը։

Երբ խրամատը կդառնա սրբության սրբոց, որտեղ հարուստի որդին մարմնով կփակի աղքատի որդուն, որ գնդակը նրան չդիպչի, այդ օրվանից սկսած՝ հայկական բանակը կդառնա գործոն։ Երբ խրամատը կդառնա քաջերի համահավասարության վայր, այդ պահից սկսած՝ թշնամին ոտք չի դնի այնտեղ։

Արժե այդ օրվանից մտածել Արցախի ու Նախիջևանի ազատագրման մասին։

Սա հնարավոր է:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 3119

Մեկնաբանություններ