Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայկական պետության վարկը պայմանավորված է եղել մարտունակ բանակի առկայությամբ

Հայկական պետության վարկը պայմանավորված է եղել մարտունակ բանակի առկայությամբ
27.07.2023 | 07:55

ՈՒկրաինայի տարածքում ծավալվող պատերազմը կրկին ցույց տվեց, որ ռազմական փորձագետ, որպես այդպիսին, չունենք։ Հիմնականում դատարկախոս-պրոպագանդիստներ են, որոնց համար ցանկալին անհերքելի իրականություն է, իսկ շատ քիչ մասն էլ, ով զերծ Է նման բարդույթներից, արագ փոփոխվող ռազմատեխնիկական աշխարհի վերաբերյալ ունի թույլ պատկերացումներ և սահմանափակ անալիտիկ ընդունակություններ։ Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրը, ավելի քան 30 տարի, ապրել է պատերազմական վերահաս սպառնալիքի պայմաններում։

Ասում են` պահանջն է ծնում անհրաժեշտություն. մեր պարագայում դա էլ չի եղել։ Հրապարակային-փորձագիտական հարթության վրա, շփման գծի ինժեներական կահավորանքի, զինծառայողի ներքնաշորի, սննդի, բանակում կանոնադրական հարաբերությունների «հումանիզացումից» բացի, այլ խնդիրներ չեն քննարկվել։ Այն դեպքում, երբ լուրջ խնդիրների հրապարակային քննարկումները սթափեցնող ազդակներ պետք է հանդիսանային բոլոր ժամանակների իշխանությունների համար։

Խոսքը արծրունհովանիսյաններին չի վերաբերում, նրանք ի վերուստ պրոպագանդիստ են, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր գոնե պատկերացնում ունեն, որ հայկական պետության վարկը տարածաշրջանում, թե՛ պատմականորեն, թե՛ ներկայումս, պայմանավորված է եղել մարտունակ բանակի առկայությամբ ու նրա հայելային արտացոլանքն է հանդիսացել։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ