Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացել է իր ընկերուհու՝ Մակա Չիչուայի հետ: Նրանք ապրում էին քաղաքացիական ամուսինների կարգավիճակով: 45-ամյա նախագահի ու Մակա Չիչուայի պսակադրությունը տեղի է ունեցել Դուշեթի քաղաքում, որտեղ Մարգվելաշվիլին ամառանոց ունի:
Չիչուան դիմահարդար է եղել հեռուստատեսությունում, հանդես է եկել նաև որպես երգչուհի: Մարգվելաշվիլին առաջին ամուսնությունից մեծ դուստր ունի։