Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կազմում ապրել ցանկացող շոտլանդացիների թիվը կրկին աճում է։ Տարածաշրջանի բնակչության ավելի քան կեսը պատրաստ է հրաժարվելու անկախության գաղափարից՝ վկայում են Daily Record պարբերականի հարցումների արդյունքները: «Նոր հարցումը ցույց է տալիս, որ շոտլանդացիների 53%-ը կքվեարկի, որ Շոտլանդիան մնա Միացյալ Թագավորության կազմում: Անկախության կողմնակիցներին կաջակցի միայն ընտրողների 6%-ը»,- նշում է պարբերականը: Հարցմանը մասնակցել է ընտրության մեջ կողմնորոշված հազար ընտրող: Հարցախույզի արդյունքները հրապարակվել են խորհրդարանական երեք խմբակցությունների առաջնորդների Էդինբուրգ այցելությունից հետո և երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի տարածաշրջանի բնակչության առջև ելույթից առաջ: