ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ով, երբ և ինչպես է վերականգնելու ջախջախված վստահությունը

Ով, երբ և ինչպես է վերականգնելու  ջախջախված վստահությունը
12.10.2023 | 07:24

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խիստ վրդովվել է ամերիկացի որոշ գործիչների այն հայտարարություններից, որոնք կոչ են անում, ըստ նրա, պաղեստինցիների դեմ «էթնիկ զտումներ իրականացնել» և նրանց համարում են «գրեթե դատապարտված լիակատար ոչնչացման»։

Այս առումով զարմանալի է, թե այդ ինչպես տարիներ շարունակ ու հատկապես վերջին երեք տարիների ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն և նույն Մ. Զախարովան երբեք չնկատեցին իրենց սիրեցյալ գործընկերոջ՝ ֆաշիստական Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի, հայերի դեմ ուղղված ատելության անդադար քարոզը, Արցախի հայերին ոչնչացնելու կամ այնտեղից նրանց դուրս քշելու բազմաթիվ սպառնալիքներն ու նպատակասլաց ցեղասպանական գործողությունները, որոնց միջոցով էլ Արցախն ի վերջո ամբողջովին հայաթափվեց բնիկ բնակչությունից՝ ռուսաստանցի խաղաղապահների անմիջական ներկայությամբ։ Երբեք չսեցինք, որ ՌԴ ԱԳՆ-ն կամ այլ պետական կառույցների ներկայացուցիչները վրդովվեն Բաքվի ֆաշիստների հայատյաց քաղաքականությունից ու խոսքից։

ՌԴ ԱԳՆ-ի հենց այսպիսի երկակի ստանդարտներն են բերել-հասցրել ոչ թե սոսկ ՀՀ-ՌԴ, այլ ընդհանրապես հայ ժողովուրդ-ՌԴ հարաբերություններում վստահության խոր ճգնաժամի, իսկ ավելի ստույգ՝ այդ վստահության փլուզման։ Թե ով, երբ և ինչպես է վերականգնելու այդ ջախջախված վստահությունը՝ մնում է անհայտ։

Որպեսզի ավելի պարզ լինի, ստորև մեջբերում եմ Մ. Զախարովայի երեկ հնչեցրած քննադատության հատվածն ավելի ընդարձակ.

«Հրեշավոր են ամերիկացի (ինչպես նաև տարածաշրջանային) քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնել։ Նրանք մարդկանց մի խմբին (իմա՝ Գազայի պաղեստինցիներին – Ա.Ա.) բացահայտ համարում են գրեթե դատապարտված լիակատար ոչնչացման։ Հերթական անգամ ագրեսիան, օրենքի գերակայության ոտնահարումը և քարանձավային ատելությունը ի հայտ են եկել հռչակված ամերիկյան բարության և մարդու իրավունքների դոգմաների մակերեսին»։

Ռուսերեն բնագրով. «Чудовищно выглядят заявления американских (а также региональных) политиков и общественных деятелей, призывающих к этническим чисткам в регионе. Они открыто называют одну группу людей чуть ли не обреченными на полное уничтожение. В очередной раз на поверхность декларируемого американского благообразия и правочеловеческих догм вылезла агрессия, попрание законности и пещерная ненависть» (https://www.mid.ru/.../spokesman/briefings/1908554/...)

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ