Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ինձ իրական սեպտեմբերի 21 է պետք

Ինձ իրական սեպտեմբերի 21 է պետք
21.09.2024 | 13:27

Ես ցույցի չեմ գնացել, որ գոռամ «Նիկոլ դավաճան» ու իմ գոռոցով իմ համաքաղաքացիներին համոզեմ, որ Նիկոլը դավաճան է, և այդ պատճառով իրենք պետք է միանան ցույցին: Դրա մեթոդը գոռալը չի:

Ես չեմ գնացել ակցիայի կամ գործողության, որ որևէ ուժի կամ անձի իշխանության բերեմ: Լավ մերժելով՝ մի անգամ արդեն բերել են գլխներիս:

Ես ցույցի ու երթի չեմ գնացել, որ գոռամ «թուուուրք, թուուուրք, թուուուրք», որ սրանք դրանից ազդվեն, վիրավորվեն ու հրաժարական տան: Վիրավորվողը պետք է իմանա, թե դա ինչ է:

Ես փողոց չեմ փակել ու բերման ենթարկվել, որ իմ համաքաղաքացիները խցանման մեջ կանգնեն ու եզրակացնեն, որ պետք է մասնակից դառնալ էս ամենին, որ սրանք գնան ու իրենք հասնեն իրենց գործերին:

Ես առհասարակ ունեցել եմ մեկ նպատակ, որ Հայաստանում ստեղծվող անհամաձայնությունը, դրա ծավալը, հանրային պրոտեստը վերածվի քաղաքական ճգնաժամի, ինչը կդառնա տեսանելի և հաշվառելի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե ներքին և արտաքին այլ ախոյանների համար առ այն, որ այս ազգին չեն կոտրել, չեն պատվազրկել, չեն փչացրել: Ես ու իմ նմանները սրանց հետ նույնացողը չենք, և ներսից կոտրողներն ու պատվազրկողները, հանձնողները, ուրացողները մեզ չեն կոտրելու այլ կոտրվելու են:

Իմ խնդիրը ոչ սրանք են, ոչ էլ սրանց դավաճան, ուրացող տեսակի ապացուցումը, ես դա արել ու ապացուցել եմ վեց տարի: Իմ խնդիրը Նիկոլ կոչվող միֆը և պարտված հայի միֆը երկրիս արտաքին ախոյանների մոտ քանդելն է, սրանց քաղաքական ու բարոյական խոտան բնույթը տեսանելի դարձնելն ու իշխող միֆակույտը քանդելը:

Հիշեք՝ Պայքարը ծառայության մատուցում կամ սպասարկման որակ չէ, որ դժգոհ մնաս կամ հիասթափվես այդ ծառայությունից և այլևս չօգտվես: Պայքարը առաքելություն է, որը պահանջում է ինդիվիդուալիզմ ու համոզմունք, հանուն է, համառություն է, խելք է, հաշվարկ և խորամանկություն է, մեկ-երկու քայլ առաջ լինելու քաղաքական համբերատար արվեստ է: Համոզված ե՞ք ձեր սկզբունքների ճշմարտացիության մեջ, ուրեմն կանգուն եք՝ անկախ վայրից, ժամից ու առաջարկից:

Ես արագ չեմ ուզում հաղթել, ես ուզում եմ հաստատուն, համբերատար, հիմնավոր կռվով հաղթել: Ոչ թե մարտավարական, այլ հիմնավոր՝ ստրատեգիական հաղթանակով:

P.S. Ես իմ անելիքը գիտեմ, չեմ նահանջելու՝ համառ ու համբերատար հաղթելու մղումով: Ինձ իրական սեպտեմբերի 21 է պետք, իրական:

Վաղը՝ Համալիր:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ