Այսպես խոսեց...
10.04.2020 | 12:50
Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, ով ուզում է լինի՝ գլուխը քարին է տվել, եթե իշխանություններին ուղղված երկրի ու ժողովրդի համար սրտացավ մարդկանց քննադատությունը երկրորդ բացված ճակատ կամ դավաճանություն է համարել։ Տեր-Պետրոսյանի ասած հենց այդ «հայտնի ուժերի»՝ տարիներ շարունակ ցուցաբերած «պետական այրին վայել» վարքն է, որ այսքան երկար լեզու է դրել ժողովրդին զանգված կոչող, աջուձախ թշնամություն ու ատելություն քարոզող, կասկածի որդեր աճեցնող գործիչների բերանում։ Բավական է արդեն։ Սրան պետք է վերջ տրվի։ Եվ դա իմ պատկերացրած լավ քաղաքացու պարտքն է։ Միայն տանը փակվելով ոչինչ չի ստացվի։ Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածը ցույց տվեց, որ Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր, թե ում շունն է կորոնավիրուսը։ Այո, Տեր-Պետրոսյանի անձի հետ թե համեմատելու լինենք, իսկապես՝ ու՞մ շունն է կորոնավիրուսը։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մեկնաբանություններ