Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Պոեզիան ստվերում է մնում»

«Պոեզիան ստվերում է մնում»
31.10.2013 | 15:44

«Հայ գիրք» գրատանը գրեթե ամեն երեքշաբթի կազմակերպվում են հանդիպումներ ժամանակակից հայ բանաստեղծների հետ: Գրատան տնօրեն, բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կարծիքով` արձակն այսօր լավ ներկայացվում է, բայց պոեզիան ստվերում է մնում:

«Գրականագետների, քննադատների մեղավորությունն է, որ ճիշտ չեն կարողացել համակարգել այսօրվա բանաստեղծության միտումները` գոնե գրականագիտության համար: Այդ առումով, բանաստեղծները լավ ներկայացված չեն, և փորձում ենք այդ բացը լրացնել»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:
Թե պոետները, թե՛ պոեզիայի սիրահարները մեծ թիվ չեն մեզանում: Հետաքրքրվեցի` ովքե՞ր են մասնակցում հանդիպումներին: Պարզվեց, կան հավատարիմ մասնակցիներ, ամեն հանդիպմանը նրանց թիվն ավելանում է: «Պոեզիայի, գրականության նկատմամբ խանդավառությունը վերականգնվում է, ինչը մեր հանդիպումների ամենամեծ ձեռքբերումն է»,- ընդգծեց զրուցակիցս:
«Հայ գիրք» գրախանութների նորաբաց ցանցում ամենից շատ պահանջարկ ունի մանկական գրականությունը: Գեղարվեստական գրականության սիրահարները հետաքրքրված են ժամանակակից հայ գրողների գործերով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ