Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ԷՆ ԿՇՌԱՔԱՐԵ՞ՐՆ ԻՆՉԻ ԳՈՂԱՑԱՔ

ԷՆ ԿՇՌԱՔԱՐԵ՞ՐՆ ԻՆՉԻ ԳՈՂԱՑԱՔ
27.05.2011 | 00:00

Եվ ուրեմն էս էն դեպքն էր, երբ ֆարսը կրկնվում, բայց ողբերգության չէր վերածվում. ծիծաղելի է ու ծիծաղելի էր: Շոուների շոուն էր ցուցանվում նախորդ օրը պառլամենտում:
ՀՅԴ-ն մի քանի րոպե դադարել էր օդ կրակելուց, «մտել» Խնձորեսկ, պառլամենտի դահլիճում «հրաժարեցնում» էր կառավարությանը:
Կաֆկայի գրչին արժանի երկխոսություն էր ընթանում. «Դուք երազում եք իշխանափոխություն, պարոն Հովհաննիսյան»։ «Այո՛, մենք երազում ենք իշխանափոխություն, պարոն Աբրահամյան»։ «Մենք դեմ ենք քվեարկելու, պարոն Հովհաննիսյան»։ «Մենք գիտենք, որ դուք դեմ եք քվեարկելու, պարոն Աբրահամյան»։ «Անհասկանալի է, սակայն գործող կառավարությունն իր տեղեկանքում ամեն ինչ բարդել է նախորդ երկու կառավարությունների վրա, պարոն Հովհաննիսյան»։ «Դուք դրա համար առաջին անգամ ձեռնպահ քվեարկեք, պարոն Աբրահամյան»։ «Տեխնիկական թերություններ ունենք, պարոն Հովհաննիսյան»։ «Ոչինչ, էլի է եղել նման բան, էլի քվեարկեք, պարոն Աբրահամյան»։ «Թույլ տվեք քվեարկել, պարոն Հովհաննիսյան»։ «Մի «տխրեք», պարոն Աբրահամյան, չորս ամիս հետո էլի ենք անդրադառնալու այդ հրաժարումին, պարոն Աբրահամյան»։ Հասկացաք, երկխոսությունը «տեղի էր ունենում» վերջին շրջանում ամենուր միմյանց հետ շրջագայող, կառավարության նախաձեռնություններին համերաշխորեն «ներդաշնվող» դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև:
Դաշնակցությունը, ինչպես ասացինք, այդ օրը պառլամենտ էր եկել կառավարությանը հրաժարեցնելու: Սցենարը հետևյալն էր. սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, կառավարությունը պիտի գնա: Կառավարությունն էլ ասել էր` վատ է, բայց տնտեսական ճգնաժամն ու որոշ «բաներ» են «մեղավոր»։ Քիչ ուշոտ վարչապետն ասաց, որ «մեղքն» իրենք հեչ էլ չեն գցել նախորդ երկու կառավարությունների վրա, և կոռեկտ չէ այդպես մեկնաբանելը, որովհետև իրենք ասել և ասում են, որ շարունակականություն են ապահովում: «Մեկնիչները», սակայն, կառավարությանը չհասնող իրենց ձեռքը «մերձեցրել» էին ՀՀԿ ամենացավոտ տեղին. «հասկացնելով», որ երկու կառավարությունը Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակահատվածն է, ու կառավարությունը ոտնձգվել է դեպ այդ տիրույթներ: Իրականում, սեփական ամբիցիոզ ձեռքերն էին տաքացվում, փորձելով հերթական անգամ կառավարության աթոռը տակից հանել, նստել վրան (որ տվին, ինչի՞ ասիր` չէ) ու այդպես դիմավորել առաջիկա ընտրությունները:
Ֆարսն աշխատել էր. ՀՀԿ-ականները, բացի պատասխանատուներից, չէին քվեարկել (չէր քվեարկել նաև ԲՀԿ-ն), ինչն էլ շահարկման նոր դաշնություն բերեց ՀոՀիԴա-ին, ասելու, որ տասներեք կողմ կա կառավարությանը պառլամենտում:
Շոուի քաղաքական կոնտեքստն առավել հեռագնա էր. վերջերս գործարարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր, որ կառավարության աշխատանքներն ամփոփվելու են աշնանը. «ներդաշնիստները» մտածել են` հիմա «ապրոբացիա» անեն, չորս ամիս հետո արդյունք ունենան: Թարսի պես էլ նույն օրը «Հայլուրը» վարչապետի մտքերից առանձնացրեց հետևյալ մտքերը. այո՛, այս կառավարությունը շարունակականություն է ապահովում, և… վարչապետի` ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը լինելու հաշվով եկեք «մի քիչ» սպասենք: Իսկ թե «Հայլուրն» «ինչ» է ասում և հատկապես` «ումով», բոլորս գիտենք:
Այնպես որ, ոչնչով չենք կարող օգնել հերթական անգամ «դաշնվածներին»… ասա` ինչի՞դ էր պետք, տեղդ հանգիստ տիտիկ արա, էլի՛:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ