29.11.2019|
03:43
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային հինգերորդ տուրի հանդիպումները հիսուն տոկոս ճշտությամբ եկան պատասխանելու, թե որ թիմերն են պայքարը շարունակելու փլեյ օֆում: Դրանք են՝ «Յուվենտուսը», «Բարսելոնը», «Մանչեստր Սիթին», «Բավարիան», «Պարի Սեն Ժերմենը», «Լայպցիգը», «Տոտենհեմը», Մադրիդի «Ռեալը»: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե խմբային ավարտականները գերազանցապես ձևական բնույթ են կրելու: Չի նշանակում նաև այն պատճառով, որ եվրոպական գրանդների, նրանց մերձ կանգնած բարձրակարգ թիմերի անվան իրենց հեղինակությունը վեր է եթե ոչ ամեն ինչից, ապա առնվազն շատուշատ բաներից: Ի միջի այլոց սույնը հաստատվեց և կայացած հանդիպումներում, երբ թվում էր, թե առանձնապես գլուխ ցավեցնելու հարկ չկա: