03.12.2019|
03:16
Անկեղծ լինենք. որքան էլ եվրոպական մյուս գերառաջնությունները նույնպես անմասն չմնացին անակնկալներից, այդուհանդերձ սույն վերնագիրը գերազանցապես հղացված էր պրեմիեր լիգան ներկայացնող թիմերի առնչությամբ՝ նկատի ունենալով մեդալների համար պայքարում տուրում «Չելսիի» ամբողջական ու «Մանչեստր Սիթիի» մասնակի ձախողումները։ Սակայն ամբողջ հարցն այն էր, որ այս զույգին միանալու ¥վատ առումով միանալու¤ բոլոր շանսերն ուներ և «Լեստերը», թիմ, որը մինչև 68-րդ րոպեն նույնպես գնում էր խոտոր ճամապարհով ու, ի բարեբախտություն սեփական երկրպագուների, ոչ միայն խուսափեց վատթարագույնից, այլև կարողացավ առավելագույնը կորզել։