-
06.03.2020|
02:09
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` պահանջելով ծանրորդներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի ու Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրումների առումով վերականգնել արդարությունը։
-
06.03.2020|
02:07
Իտալիայի կառավարության որոշմամբ կորոնավիրուսի պատճառով երկրում մարզական բոլոր իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսականների։
-
03.03.2020|
01:57
Մարզաշխարհն ավելի ու ավելի հաստատունորեն է դառնում կորոնավիրուսի զոհը։ Վտանգն առավել քան ռեալ կախված է Տոկիոյի օլիմպիական խաղերի, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վրա, որոնք պլանավորված են այս ամռանը։ Սակայն ինչու ենք այդքան հեռու գնում, երբ ընթացիկ տուրի առանձին խաղեր չեն կայացել Իտալիայում, Անգլիայում, վիրուսի հետագա ծավալման հետ հանդիպումների չեղարկումն աշխարհագրական նոր տարածքներ է գրավում։
-
03.03.2020|
01:54
«Պարի Սեն Ժերմենի» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն, որին մարզական աշխարհն ավելի շատ տեսնում է Մադրիդի «Ռեալի» կազմում, հիշել է Զիդանի հետ առաջին հանդիպումը։
-
03.03.2020|
00:15
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու չի մասնակցել ԵԼ-ի Բաքվում կայացած եզրափակչին։
-
28.02.2020|
12:22
Երեքշաբթի-չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի շրջանակներում մրցեցին եվրոպական ակումբային ֆուտբոլի հաջորդ ութ թիմերը. անգլիական «Չելսին»` ընդդեմ Մյունխենի «Բավարիայի», իտալական «Նապոլին»` ընդդեմ «Բարսելոնի», իսպանական մյուս գրանդ «Ռեալն»` ընդդեմ «Մանչեստր Սիթիի», ֆրանսիական «Լիոնը»` ընդդեմ թուրինյան «Յուվենտուսի»:
-
25.02.2020|
02:07
Անցած ուրբաթ-կիրակին եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներկայացուցիչների մի մասի համար Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերին հաջորդած, մյուս մասի համար նախորդող օրեր էին՝ սրանից բխող տրամաբանությամբ ու զարգացումներով։ Զորօրինակ՝ լա լիգայի ու բունդես լիգայի առումով «Բարսելոնի», «Լայպցիգի» համար դրանք եղան հաղթական, պրեմիերան ու նույն լա լիգան ներկայացնող «Տոտենհեմի», Մադրիդի «Ռեալի» համար՝ ոչ։ Սակայն եկեք առանձնապես շատ օրինակների հետևից չընկնենք, մանավանդ որ շատ թիմերի համար, անկախ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, ներքին առաջնություններն ունեն իրենց փիլիսոփայությունը։ Այնպես որ չփորձենք պարականոնություններ կամ օրինաչափություններ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան։
-
21.02.2020|
02:02
Ընթացիկ շաբաթով տրվեց Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան հանդիպումների մեկնարկը: Ճիշտ է, թեպետ եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունները մեզ բարձր ֆուտբոլի հետ հանդիպման հաճույքից չեն զրկել, սակայն, բոլոր դեպքերում, Չեմպիոնների լիգան մի այլ կարգի բան է, կրքերի մի այլ կարգի բախում:
-
18.02.2020|
12:32
Կյանքը համոզչորեն ցույց է տալիս՝ եթե ոչ գրանդ ակումբների, ապա մրցաշարային աղյուսակի միջնամասում կամ հետնամասում եղածների մեջ միշտ էլ կգտնվի մեկը, որը կարողացածի չափով կջանա այս աշխարհի «երևելիներին» ցույց տալ խեցգետինների ձմեռման վայրը։ Այս անգամ այս կերպ խիզախել է «Ամիենը» ու համարյա մոտ էր «Պարի Սեն Ժերմենին» խարակիրիի մղելուն։ Սակայն անցած հանգստյան օրերը միայն այս դիմակայությամբ չեն առանձնացել։ Սուր մրցակցություններ են գրանցվել ֆրանսիականի մեկ այլ դիմակայությունում, հանգուցային նշանակությամբ առճակատում է եղել սկուդետեում, ի դեմս «Ռեալ»-«Բետիս» մրցակցության՝ զարգացումների ընդհանուր տրամաբանությունից դուրս չի մնացել և լա լիգան։ Այժմ՝ առավել հանգամանալից։
-
16.02.2020|
14:32
Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: