«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀԸ, ՀԵՎԻՀԵՎ Է ԼԻՆՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀԸ, ՀԵՎԻՀԵՎ Է ԼԻՆՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
18.03.2011 | 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԷԼԻ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԹԻԹԵ՞Ռ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ
Քրոնոլոգիա. Էրդողանի մոսկովյան «վոյաժ»: Ընդ որում, սա այս օրերի ամենաառանցքային իրադարձությունն էր: Որովհետև պատմության դասերը կրկնվելու անչափ գեշ ու ցավոտ խասիաթ ունեն (Ճապոնիան կրկին ու կրկին բախվում է նույն կարմային՝ միջուկային պայթյունի ու ռադիացիայի խնդրին): Այնուհանդերձ, հայաստանյան ներքին զարգացումների ֆոնին, ժամանակ չունենք «նկարներ» փոխանակող Ռուսաստանի ու Թուրքիայի անվիզա-ատոմակայանային «ռազմավարականության» համար նոր թիթեռ նկարելու և արձանագրելու. բոլոր դեպքերում, այն, ինչի համար այդքան միմյանց քծնում էին Ռուսաստանն ու Թուրքիան, «տեղի չունեցավ»: Խոսքը գլոբալ համաձայնության՝ Հյուսիսային հոսքի մասին է: Այո, «չկայացավ» այդ համաձայնությունը, ինչն էլ տարածաշրջանում պարտիան բաց պահեց՝ բաց պահելով մի շարք կարևոր հարցեր:
Անցանք առաջ. տարածաշրջանը, Հայաստանը պայթում են եվրաէմիսարների ներկայությունից: Հետաքրքիրն այս ամենում սակայն այն է, որ մերոնք էլ էնպես՝ ոչինչ: Եվրոպաներում էին: Սերժը եկել է Լատվիայից: Հովիկը՝ անգլոսաքսոնական «պարապմունքների» էր Բրիտանիայում՝ առանց նախագահական ինքնաթիռի ու կոնկրետ արդյունքների (Բրիտանիան վերջերս սկսել է ձգել իրենցից շատերին. մեր հարգանքների հավաստիքը պարոն Բորիս Բերեզովսկուն և Հովհաննես Արգամիչին): Տիգրան Սարգսյանն էլ՝ լիքը ինքնաթիռով ու Բարոզոյի ԵՄ-ական խոստումնալից աջակցությամբ, ասուլիս էր տալիս ուղիղ Բրյուսելի սրտում՝ ԵՄ կենտրոնակայանում:
Էստեղ պաուզան մի քիչ պիտի ձգենք. հասկանալու, թե ինչու է Ռուսաստանն արդեն ինչքան ժամանակ իրեն կոտորում, որպեսզի վարչապետի պաշտոնում իր ֆավորիտներից մեկին «նշանակել» տա: Ինքնին հասկանալի է՝ Մոսկվայի պայմանագրի 90-ամյա «հոբելյանի» կողքին փաթեթով ողջ Հայաստանն ունենալը նրա բոլոր ժամանակների «իդեա-ֆիքսն» է: Ընդ որում, թե այլ բան չլիներ (լիներ, այնպես լիներ, որ էս անտեր տնտեսության վիճակը մի քիչ բարվոք լիներ, կամ գոնե վերջին տնտեսական «հանրահավաքի» թեզերն ու խոստումներն արագ կյանքի կոչվեին), ապա միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանն արդեն ինչքան ժամանակ խիզախում և կարողանում է այս հարցում «ոչ» ասել, քանդել ավանդական, ռուսական վարչապետի կարման մեզանում, արդեն իսկ խիստ ողջունելի է: Չնայած այս հարցում ևս Սերժ Սարգսյանը բավականին հետաքրքիր, եթե չասենք՝ գրագետ մարտավարություն իրականացրեց. նկատի ունենք քաղաքապետարանում և Կարեն Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցած որոշակի «զորաշարժը», որ է՝ ֆորս մաժորի դեպքում նոր կոնֆիգուրացիա ստանալ նրանից (այնուհանդերձ, Միլլերի չտված երկու միլիարդի կողքին ԵՄ-ի «տալիք» մեկ միլիարդը նույնպես շատ տպավորիչ է. չնայած, ինչու ոչ, կարելի է ստանալ բոլորը և մաս-մաս):
Ակնառու է նաև, թե ինչպես է Արևմուտքն իր «բարեփոխիչ» ձեռքը դրել ու չի հեռացնում Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության վրայից՝ հասկացնելով բոլորին, թե ինչքան չի ուզում՝ Հայաստանում վարչապետափոխություն: Եվրոպական վերջին մի շարք մեսիջները (այդ թվում և` մեր զինվորական տիկնոջ՝ Յովանովիչինը. տիկին Մարին զինվորական կրթություն ունի՝ ասում են, և ոչ ցածր չին) բարեփոխումների դանդաղմանն ու օլիգոպոլիաներին ուղղված, ոչ այնքան կառավարության դեմ, որքան հանուն «նրա» էին:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, տնտեսական հայտնի «հանրահավաքից» առաջ, երբ օդում կար խիստ մեծ անորոշություն, շատերն էին սպասում՝ հրես-հրես, Մոսկվայի ու Սոչիի հանդիպման ֆոնին տեղի կունենա վարչապետափոխություն, Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին` ճշգրտվելու: Սերժ Սարգսյանը նրան ասել է՝ «գնա, հանգիստ աշխատիր, Տիգրան» (պիտի երևի իրականում ասեր. «Հանգիստ թռիր իմ ինքնաթիռով դեպ «Յուրոփ», Տիգրան»… Հովիկի ականջը խուլ): Էսքանը: Իսկ այն, ինչ կատարվում էր հայոց մեջ՝ ներքաղաքական առումով, մասնավորապես ընդդիմադիր դաշտում, ընդհանրապես դիտարժան է: Էն էլ՝ ինչքան:
ՁՈՆ-ՁՈՆ` ՓԱՅՏԵ ՁՈՆ
Հայտնի հուշագրի ստորագրմամբ քաղաքական ուշադրությունն ու զարգացումներն օրինաչափորեն տեղափոխվեցին դեպ ընդդիմադիր էպիկենտրոն։ Չենք վիճարկելու՝ դաշնակցությունն իսկապե՞ս ընդդիմադիր է, թե՞ չէ: Կյանքներումս միակ անգամ «ադաբրայմս» ենք ասելու մեր «ծերուկին» (hi, dear Oskanyan, չար լեզուներն ասում են՝ Դուք ևս դաշնակցության անդամ եք՝ ծպտյալ), որը խասիաթ ունի ընկնելու լիալուսնի տակ ու անելու բաներ, որ հատուկ են ենթագիտակցությունը բացված, պայծառացած տեսակին:
Այսպիսով, բռնում ենք ՀՅԴ-ի կողմից դեպ ռուսական դեսպանատուն տարվող փայտե դագաղի կողքից, մասնակից դառնում նրանց ակցիային՝ ընդդեմ Մոսկվայի հայտնի պայմանագրի, կիսում նրանց այդ օրվա բոլոր կարգախոսները: Հանձնում ենք փայտե բողոքը և նամակը մեր ռազմավարական գործընկերոջը, վերադառնում համակարգչի մոտ ու արձանագրում. ակցիան ամենաէականն էր ոչ միայն «ձոնի» նստած Րաֆֆու, այլև ընդդիմության սպասվելիք «ահեղնադղորդ» հանրահավաքի ֆոնին:
Շատ պարզ. եթե Հայաստանում դաշնակցականնե՜րն են դագաղ տանում ու ցույց տալիս անցյալ ու ժամանակակից Ռուսաստանին, ապա պարոն Ռեշետնիկովը (ի դեպ, թերթերից մեկն օրերս գրել էր՝ Էշետնիկով. տեսնես՝ ինչ նկատի ուներ), որը Ռուսաստանում ամենամեծ անհանգստացողն է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվում՝ ընդդեմ ՎՈՑՖ-Ռուսաստանի, պետք է այլևս, իրոք, անհանգստանալու շատ լուրջ հիմքեր ունենա ու էլ չբավարարվի հայաստանյան իր կոլեգաներին զանգել-խոսելով, իր անհանգստություններն ու թեզերը վերջիններիս փոխանցելով, այլ պետք է կատարի նույներին տված, նրանց ականջներին մերթ ընդ մերթ շշնջացած խոսքը. ինչ-ինչ զարգացումների դեպքում Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Որովհետև Հայաստանում՝ դեպ Ռուսաստան վերաբերմունքում իրավիճակ է փոխվել ամենակարևոր մակարդակում: Ո՛չ, այս պահին արդեն նկատի չունենք ռուսասեր, իրանասեր դաշնակցությանը: Նկատի ունենք ընդհանուր մենթալ պլանը:
Այո՛, Ռուսաստանի վերջին դարի ու տարիների քայլերը շատ կարևոր մի բան են արել. օգնել են մեզ կտրվելու Ռուսիո պորտալարից և իր հետ կարմայական կապվածությունից, հաղթահարել այն, ինչ մշտապես խանգարել է մեզ՝ կայացման, ինքնուրույնացման գործում, չեն թողել հասկանալ, որ Ռուսաստանի սապոգավոր ոտքն ամենևին էլ «օրհնված» չէ, այն «мочить» է անում մշտապես, ամենուր և ում պատահի, էլ առավել՝ մեզ:
ՈՒ որքան էլ Մեդվեդևը լռություն պահպանեց Մոսկվայի պայմանագրի հաշվով՝ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, սիմվոլների ու կոդերի դարում իր տված «պատմական»-չիչերինյան նկարն էլ հերիք ու հերիք էր, ավելին՝ ահավոր խոսուն էր, քան ցանկացած «զբանս հանճարոյ»:
ՈՒ եթե դաշնակցությունն է արդեն ճանաչում «զիմաստություն ու զխրատ», ապա՜…
«ТУК! ТУК! КТО ТАМ?»
«Это почтальон Печкин! Принес заметку про вашего мальчика!».
Ասենք կարճ ու միանգամից: Այս օրերին ՀԱԿ-ի ուսերին ավելի մեծ պատասխանատվություն «նստեց», քան իշխանությունների: Դարձյալ շատ պարզ պատճառով: ա) Միտինգների բազմամարդության: բ) Ինչն էլ մասամբ արհեստական էր: Արհեստական այն առումով, որ ՀԱԿ-ն այն ստացավ «երկնքից» (ողջույն արխադաշ Ամերիկային, հաղթանակ գործին Իլյիչի՝ Ռուսաստանի):
ՀԱԿ-ը պատրաստ չէր դրան: Առավել ստույգ՝ գիտեր, որ նախորդ միտինգն «ստացվելու» է (մեզ հասած տեղեկություններով՝ պայմանավորվածություններ են եղել մի քանի շերտերով), այնուհանդերձ, ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի շտապողականությունը (Լևոնը ելույթ չունեցավ, այլ պահանջի կետերն անչափ արագ արձանագրեց), նաև «արագ երթը» միանշանակ ասում էին՝ ՀԱԿ-ը հասկանում է, թե ինչ բեռի տակ է ինքը մտել ու փորձում է հնարավորինս «կոռեկտ» դուրս գալ այդ բեռի տակից (ՀԱԿ-ի միտինգի մասին՝ հարակից նյութում):
Դառնանք «good boy» Րաֆֆիի «մանիֆեստացիային»:
Քանի դեռ «Ժառանգության» բաց ժողովի մասնակիցներն այդպես էլ չէին հասկանում՝ ոստիկանության հետ կապված դեպքերի հաշվով իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են, Րաֆֆին ասաց՝ սոված ենք:
Հիշենք. «Ժառանգությունն» այդպիսի կոնֆիգուրացիայով մի անգամ էլ է թռել դեպ Լուսին (կարման, այո, կրկնվում է): Սահմանադրության բարեփոխումների օրերին: Կրկին նրանք Ազատության հրապարակում դրոշը դրին, նստեցին տակը՝ հացադուլի: Հացադուլն ավարտվեց հանրահավաքով, որի մասին էլ հնչեցին Սերժ Սարգսյանի «պատմական» խոսքերը միտինգ կազմակերպելու ու միտինգավորների մասին: Դրանից առաջ էլ՝ վանդակով, զոլավոր շորերով «սցենան» էին ցուցադրել ժառանգորդները:
Այսօր, սակայն, սիրելիներ, այլ Րաֆֆի է, այլ «Ժառանգություն»: Ի դեպ, նկատի չունենք ընդդեմ Րաֆֆիի արդեն իսկ ծամծված դետալները՝ սափրվելու և այլնի մասին: «Մասս-մտածողության» այդ շոուն անկեղծ ասած ահավոր հոգնեցրել է, մանավանդ որ հասկանալի է, թե «մտքերը» շրջանառության մեջ դնող «ուղեղային կենտրոններն» ինչ են ուզում Րաֆֆիից, ինչո՞ւ և ումո՞վ:
Մեր աջակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանին ու իր պայքարին (պարոն Հովհաննիսյան, Դուք այդպես խիստ համակրելի ու ավելի ընկալելի եք):
Ինչ վերաբերում է խնդրին, որ այսօրվա և այն օրերի «Ժառանգությունն» ու իր լիդերն այլ են, այո, այդպես է, որովհետև «Ժառանգությունն» այն հացադուլից այս հացադուլ ընկած «պատմական» ժամանակահատվածում դարձավ խորհրդարանական կուսակցություն: Րաֆֆին արդեն տասը տարվա ՀՀ քաղաքացի է և կարող է լիիրավ, իմիջը փոխած մասնակցել նախագահական ընտրություններին, որպես արևմտյան ֆավորիտներից մեկը, ոտնատեղ բացելով ուղիղ դեպ 2018-ի ընտրություններ:
Համ էլ էս էրկու օրը լիալուսին է, առավել ստույգ՝ Լուսինը «գալիս» է դեպ մեր տուն, իսկ այդ ժամանակ համ սարերն են քայլում, համ լեռները, համ հարսներն են մայրանում, մի խոսքով՝ «по-гималайски» է գնում ամեն բան:
Բա ինչքան աչք շոյող էր տեսարանը, երբ ողջ օրը երկու նախկին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ու վերջին ԱԳ նախարարները (Օսկանյան, բարլուս, ո՞ւր ես)՝ Ալիկ Արզումանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, հաշտ-համերաշխ կանգնած էին «զմիմյանս»:
Քրոնոլոգենք Րաֆֆիի հացադուլը.
ա) արևմտյան պակետի առկայություն էր՝ Մատենադարանի մոտ եղող, հիմնականում ռուսասեր ընդդիմության «պակետի»՝ անհրաժեշտության դեպքում զորաշարժ, մանևր կազմակերպելու, ՀԱԿ-ին ղեկավարելի պահելու համար (պահանջեց, չէ՞, Հակոբյան Ռուբիկը՝ ընդդիմությունը պետք է միանա։ Չի միանա, պարզ է, չէ՞):
բ) Մարդ ես, մեկ էլ տեսար, իսկապես վերցրին ու իր «Ժառանգության» ժողովրդի համար «մտան» պառլամենտ՝ անձեռնմխելիության տեսակետից. չի թողնի Րաֆֆին: Էս գլխից արդեն քայլեր է ձեռնարկում՝ մասամբ բացելով դեպ Ազատության հրապարակ ճամփուղին:
գ) ԵԽԽՎ համազեկուցողներին ցույց տալու, որ մեր Ազատության հրապարակը ոչ մի անգամ էլ փակ չէ՝ հրեն բոլոր նախկին ԱԳ նախարարները (Օսկանյան, շտապեք… չունե՞ք Րաֆֆիի հետ. ա՜յ-ա՜յ-ա՜յ, ինչպիսի մոնոպոլ, ստագֆլյացիոն անհանդուրժողականություն)՝ գումարած Կարապետ Ռուբինյան և մնացածներ:
դ) Փաստորեն, Րաֆֆին դարձավ «կորդոն», որով անցան ընդդիմությունն ու իշխանությունը Ազատության հրապարակ հասնելու և «բնավորվելու» համար:
Բազազը չի՞ թողնի ու «мочить» կանի՞:
Նրան դեռ Եգիպտոս չե՞ն ուղարկել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 19.11.2024