-
05.06.2012|
00:34
Օրերս «Հայկական ծրագրեր» ընկերությունը հանդես եկավ անակնկալ հայտարարությամբ։ Ըստ «Հայկական ծրագրերի»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում կործանման եզրին է։
-
05.06.2012|
00:16
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման 2012-2014 թվականների ծրագրի» շրջանակներում, որի իրականացման համար ՀՀ պետբյուջեն հատկացրել է 1 միլիարդ 632 միլիոն դրամ, մինչև տարեվերջ կանխարգելիչ պատվաստման կենթակվեն հանրապետության շուրջ 600 հազար գլուխ խոշոր (որից 283 հազարը` կով), 590 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն ու շուրջ 100 հազար գլուխ խոզ:
-
03.06.2012|
02:11
«Նաբուկո» նախագիծը, կարծես թե, վերջնականապես փլուզվեց` Շահ Դենիզում գազ արդյունահանող կոնսորցիումը դադարեցրեց «Նաբուկո» ընկերության միջոցով գազի փոխադրման բանակցությունները: Նախագծի գլխավոր խնդիրը Ռուսաստանի իբրև գազի հիմնական արտահանողի դիրքերի թուլացումն էր:
-
31.05.2012|
14:08
Կաթնամթերք արտադրողները, ինչպես ասում են, «допрыгались»։ ԷԿՈ և ԲԻՈ սննդամթերք արտադրողներին օրինական դաշտ բերելու նպատակով առաջիկայում լուրջ ստուգումներ են նախատեսվում սննդի, հատկապես կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այս մասին փաստում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
-
31.05.2012|
13:05
Մինչ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի պայմաններում Եվրամիությունը ելքի արդյունավետ ուղիներ է որոնում, դրա ազդեցությունը գնալով զգալի է դառնում, իսկ մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակը զարգանում է հակասական միտումներով:
-
30.05.2012|
07:23
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի ներկայացուցիչները այսօր կնքեցին համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված էր բուսաբուծության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների հետագա գործունեության ապահովմանն ու բնականոն զարգացմանը:
-
29.05.2012|
10:06
Մայիսի 29-ի օպերատիվ տվյալներով «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարպես բաժանվում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 435 մլն խմ:
-
28.05.2012|
00:52
Գերմանիայում մեկ ժամվա ընթացքում արևային էներգիայի ծավալների արտադրության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանվել: Այդ մասին մայիսի 27-ին հայտարարել է IWR (Institute of the Renewable Energy Industry) ինստիտուտի ներկայացուցիչը:
-
27.05.2012|
00:45
Հանրապետության շուկաներում օրերս անցկացված դիտարկումների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
-
26.05.2012|
05:43
Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան «P.ART» ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։