«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Դու դեմք ես, «Ժառանգություն»

Դու դեմք ես, «Ժառանգություն»
09.06.2009 | 00:00

ՓՈՒՉԻԿ
ՍԱ «Ժառանգության» երրորդ «полет»-ն էր «на луну», ինչը լիովին տեղավորվում է հայաստանյան քաղաքական նոր վերադասավորությունների «ծիրին» մեջ:
«Ժառանգության» առաջին «изящный полет»-ը խորհրդարանում հայտնվելն էր: Հիշենք` խորհրդարանական ընտրություններից «ժամեր առաջ» ոչ անհայտ պարոն Գաֆեսճյանը, վարչապետ Սերժ Սարգսյանի հանգստյան սենյակում ժամուկեսանոց հանդիպմամբ, «Ժառանգությանը» «տարել» էր պառլամենտ:
Երկրորդ «полет»-ն (այլ «полет»-ներ» «Ժառանգությունը» միշտ է ունենում, սակայն մենք անդրադառնում ենք ամենաժառանգական թռիչքներին) ընդդիմադիր կուսակցությունը կատարեց` հազար տեսակ խաղեր տալով, վերջում Երևանի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու ակտով: Ինչն էլ մարգինալացրեց այս ուժին` գրեթե ամբողջությամբ, մանավանդ ժառանգական ԸՕ հանձնաժողովի նախագահի պատմության դեռ չվերջացող ֆոնի վրա:
Դժվարա-ծանրաշարժ «Ժառանգությունն» այդ չմասնակցությամբ հա՛մ իր ֆինանսական էներգիան խնայեց, հա՛մ` ֆիզիկական և «сухой порох» կուտակեց (կուսակցության առաջին դեմքերը, ի տարբերություն գերակտիվության դոզայի ձեռը կրակն ընկած շարքային անդամների, շուտ են հոգնում)` 2013-ի նախագահական ընտրությունների համար: Եվ ոչ միայն: ՈՒստի, պետք էր ռեաբիլիտացվել սրընթաց և քաղաքական դաշտ մտնել կրկին ընդդիմադիր «տեսքով»: Իսկ դա հնարավոր էր միայն սկանդալի շնորհիվ:
Ինչն էլ «Ժառանգությունը» փորձեց, բայց չստացվեց: Այ՛ո, ուրբաթ օրը Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը, իրենց թիկունքում ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի հզոր սիլուետը (և ոչ միայն), կատարեցին «полет на луну»: Թվով երրորդը:
Ճիշտ է, մինչ այդ Արմեն Մարտիրոսյանն օրեր առաջ մի հատ էլ «соло полет» էր իրականացրել խորհրդարանական բրիֆինգների սենյակից, հայտարարելով, որ կառավարությունը «հարկային լրտեսի» մասին օրենքով հրաժարականի կգնա, բայց այս մասին` ներքևում, առայժմ դառնանք երրորդ «полет»-ի «ինչուին»:
Բոլոր փորձագետները միաբերան պնդում են. «Ժառանգության» քայլի հետևում` «շեղշե լա ֆամ» (փնտրել կնոջը), մենք դեռ նրան կփնտրենք, այժմ հիշեցնենք. ավագանու այս ընտրություններից հետո ծրագրվում է իրականացնել բավականին լուրջ վերադասավորություններ: Սցենարի հեղինակն իշխանությունն է: Բնականաբար, որ ասում ենք իշխանություն, «Արուսը հետն» է (գերտերությունների մասին է խոսքը):
Իշխանությունն այս պահին փորձում է կառուցել նոր բուրգ` քաղաքական դաշտի վերակազմակերպման, տնտեսական դաշտի վերաբաշխման շնորհիվ, իսկ բուրգի կատարին կանգնեցնել իր վստահելի մարդուն:
Հասկանալի է, որ բուրգի կատարին գտնվողն այն «խողովակն» է, որի նկատմամբ անտարբեր չեն կարող լինել ո՛չ ներքաղաքական խաղացողները, ո՛չ էլ գերտերությունները: Թե ով է բուրգի գագաթին հայտնվելու, հայտնի չէ, և կամ` հայտնի է, պարզապես զուտ «ընթացակարգի» համար արձանագրենք, որ բուրգ սարքելու և իր վստահելի մարդկանցից մեկին դրա գլխին կարգելու համար Սերժ Սարգսյանը գնում է երկու ճանապարհով` քաղաքական և «ավանդական»:
Ասել է` «բ» կետով փորձելու է տնտեսական դաշտում լիարժեք վերահսկողություն սահմանել, ինչին կծառայի «լրտեսի» մասին հարկային փաթեթը: «Ա» կետով էլ` բարեփոխումներ-սերնդափոխումներ իրականացնել և քաղաքական նոր, թարմ ուժեր ձևավորել:
Կհաջողվի, թե ոչ, դեռ չքննարկենք, որովհետև այս դեպքում նույնպես խաղը շատ բազմաշերտ է` նույնիսկ գերտերությունների մակարդակով, և չար լեզուներն ասում են, որ Հայաստանում հիմնական խաղացող Ռուսաստանն այնքան էլ հիացած չէ Սերժ Սարգսյանի թեկնածուներով և լուրջ «բազիս» է ստեղծում` հարկավոր պահին «ռուսավարի սոլո» մտնելու համար:
Ի դեպ, սա նույնպես Սերժ Ազատիչին ձեռնտու տարբերակ կարող է լինել, որովհետև նա կարող է այդ դեպքում էլ կատարել կոնտր-քայլ:
Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի վերջին գեոպոլիտիկ ձեռնարկները` հայ-թուրքական, ղարաբաղյան, ՆԱՏՕ-ական և հարակից, Ռուսաստանին ինչ-որ առումով համոզել են, որ իր գիրկը բարձրացած և գրեթե երբեք այնտեղից չիջած ՀՀ նախագահը ԵՄ-ԱՄՆ-ական խաղեր կտա, բայց դժվար փորձի արմատական` «յոթ մղոնանոց» քայլերի դիմել դեպ Արևմուտք: Այս դեպքում արդեն Սերժ Սարգսյանը կարող է և «ход конем» անել. ժպտալ «մատուշկային» և ցուցանել Բելառուսին, իսկ որպեսզի այդ ժպիտը լինի առավել պարիտետային, կարող է ցուցանել Իլհամ Ալիևին:
Մի՛ ասեք` չի՛ կարող պատահել: Քաղաքականությունը հմայիչ է հենց իր «երբեքայնությամբ»: Այ՛ո, կառաջարկի ՀՀ նախագահն իրեն ևս թույլ տալ «սահմանադրորեն» մի քանի «սրոկ» նստել... նախագահական աթոռին:
Մի ասեք` աբսո՛ւրդ: Այլ մի քիչ մտորեք «սույնի» շուրջ: Ի դեպ, որքան էլ պնդեն, թե Սանկտ Պետերբուրգում չէր սպասվում որևէ լուրջ տեղաշարժ, որևէ փաստաթղթի ստորագրում, բավականին «լուրջ» հարցեր, այնուհանդերձ, այնտեղ քննարկվել են, և չի բացառվում, որ հարկավոր պահին Ռուսաստանին ձեռնտու լինի ղարաբաղյան խնդրում տեղաշարժը: Ինչևէ:
ՈՒ հիմա լուրջ դասավորություններ են ընթանում: Ամենուրեք: Ռուսաստանը հանգիստ նայում է: Եվրոպան ու ԱՄՆ-ը «խառնվել» են:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի մտքում եղած սցենարի «առաջին մասը»` բարեփոխում, սերնդափոխում, լավ էլ ձեռնտու է թե՛ ԵՄ-ին, թե՛ ԱՄՆ-ին: Բայց ԱՄՆ-ը, որ մնացել է Սարգսյանի «հույսին» և առանձնապես մեծ ներկայություն չունի հայոց իսթեբլիշմենթում, չունի իր օլիգարխը, չունի իր սեփական ռեալ խաղացող քաղաքական ալտերնատիվ ուժը, փորձում է նոր ուժ սարքել:
Ընտրությունը «կրկին» կանգ է առել «Ժառանգության» վրա: Օսկանյանին էլ կգումարեն: Դաշնակցականների մի մասին էլ:
Թե էլի որքան է հնարավոր «փչել» «Ժառանգությանը», որպես քաղաքական «արդի-ինովացիոն» ուժ, կիմանան փորձագետները, այնուհանդերձ, հենց միայն սերնդափոխության առումով պետք է ասել, որ «Ժառանգությունը» խիստ անհաջող նստել է ՆԷՊ-ի, Ալեքսանդրի, Նիկոլայի, Լևոնի օրոք: Նստած է նաև այսօր: ՈՒստի ամենաբուռն ցանկության դեպքում իսկ նրան նոր սերունդ չես համարի: Մանավանդ որ «Ժառանգությունում» ներկայացված ուժերն ում ասես չեն ներկայացնում` է՛լ Աղվան Հովսեփյանին, է՛լ նախագահականի հայտնի թևերին, է՛լ Ռուսաստանին, է՛լ... չար-թունավոր լեզուներն են ասում:
ՈՒ, փաստորեն, այս անգամ «Ժառանգության» «ծիրին» մեջ հաճելին համակցվել էր օգտակարի հետ: Վերը նշված բոլոր ուժերի հետաքրքրությունների ծիրում էր` «Լևոնին տուն ուղարկելու», չեղած տեղը «լենացնելու» ժառանգական սինդրոմիզացիան: Բայց ամենաձեռնտուն թերևս ԱՄՆ-ինն ու Լոնդոնինն էր:
Մի խոսքով, ԱՄՆ-ը զայրացած է` ի դեմս Լևոնի, իսկ առավել ստույգ` այն լրատվամիջոցների «վրա», որոնք սևով սպիտակի վրա արձանագրեցին, որ տիկին Յովանովիչը մայիսի 31-ին եղել է ընտրատարածքներից մեկում («Լոնդոնի»` Մեծ Բրիտանիայի դեսպանն էլ եղել էր մեկ այլ ընտրատարածքում) ու խայտառակ ընտրակեղծիքների ականատեսը եղել: Սպասվում էր, որ տիկին Յովանովիչը պետք է ԵՄ դեսպանների հետ շատ խիստ հայտարարությամբ հանդես գար, տեղը դներ հայոց կեղծարարներին, բայց նույնիսկ շատ «մեղմով» հանդես չեկավ:
Էվանսի ճակատագիրը կրկնելու վտանգ կա՞, հարցնում եք: Որ հարցնում եք, պատասխանում ենք: Չգիտենք: Ասում եք` դեսպանը «մտցվում» էր մի խաղի մեջ, որն ամենևին էլ ԱՄՆ-ին ձեռնտու չէ՞ր: Դարձյալ չգիտենք: Բայց գիտենք, և, ըստ հավաստի աղբյուրների, տիկին Յովանովիչը եղել է ԿԸՀ-ում, ապա եղել Աղվան Հովսեփյանի մոտ (չար-թունավոր լեզուներն են ասում), իսկ այդ այցի արդյունքում վերահաշվարկներ տեղի ունեցան, քրգործեր հարուցվեցին:
Հաջորդ քայլով պետք էր ՀԱԿ-ին «դնել» տեղը: Սույն բարձր և վեհանձն առաքելությունն էլ տեղակայվեց «Ժառանգության» փխրուն, կանացի ուսերի վրա, և «ուսերը» պահանջեցին` Տեր-Պետրոսյանը պետք է մարտի 1-ին տնից դուրս գար ու լիներ Մյասնիկյանի հրապարակում, մեկ էլ, ու հանկարծահաս գտել էին «Ժառանգությունում»:
Չէ, իրոք, մի քիչ շատ չէի՞ն ուշացել տիկին ժառանգականները: Թե՞ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակի մեջ են այլևս:
Հարցնում եք` իսկ ինչու Արմեն Մարտիրոսյանը «հրաժարեցրեց» կառավարությանը խորհրդարանական բրիֆինգների օ՞րը։
Չգիտենք։
Հա, ի դեպ, մի շա՜տ «նուրբ» ինֆորմացիա ևս։ Չար լեզուներն ասում են, որ մոսկվաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը Մոսկվայում լիքը նոր բիզնեսների տեր է դարձել` պարֆյումերիա, կոսմետիկա, շոկոլադ։ Նույն չար լեզուներն ասում են նաև` Լուժկովի տղայի հետ։
Այսքանը։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ