-
24.11.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին:
-
23.11.2020|
22:22
Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը:
-
23.11.2020|
15:31
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
-
20.11.2020|
21:56
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) աշխատանքից ազատվելու դիմում կներկայացնի։
-
20.11.2020|
21:54
ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը՝ ֆեյսբուքում հայտնում է ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
-
20.11.2020|
10:25
Ֆրանսիայի համալսարանների դասախոսները Liberation-ում հրապարակել են բաց նամակ, որով կոչ են անոււմ կոնֆլիկտը լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ և հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնելով:
-
18.11.2020|
21:32
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 64 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր գիտնական կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը։
-
17.11.2020|
01:44
ԿԳՄՍ նախարարության գործելաոճի մասին հասարակության լայն շրջանակները տեղյակ են վաղուց. ինչ իրավիճակ էլ լինի, այս նախարարությունն «իրեն չի կորցնում»:
-
16.11.2020|
23:19
2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղարաբաղի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։
-
13.11.2020|
01:48
Տարին սկսվեց հեռավար կրթության պարտադրանքով։ Դժգոհությունները բախվում էին վարակը չտարածելու և մարդկային կյանքերը փրկելու հրամայականին։ Աշնան սկզբին, մի փոքր ուշացումով բացվեցին հանրակրթական հաստատությունների դռները։ Բակերում քիթ քթի խաղացող երեխաները դասաժամերին պարտավորում էին պահել սոցիալական հեռավորությունն ու դիմակ կրելու պարետի որոշումը։