Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՈՐՈՇՈՒՄ ԵՆ «ՄՈՒՍԿՈՒԼ» ՑՈՒՅՑ ՏԱԼ

ՈՐՈՇՈՒՄ ԵՆ «ՄՈՒՍԿՈՒԼ» ՑՈՒՅՑ ՏԱԼ
19.11.2010 | 00:00

«Աստանայում հակամարտության կարգավորման շուրջ որևէ փաստաթղթի ստորագրում քիչ հավանական եմ համարում։ Բեկում չի լինի, ճանապարհային քարտեզ էլ չի ստորագրվի»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց քաղաքագետ, բլոգեր ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, միաժամանակ նշելով, որ հնարավոր է հումանիստական բնույթի ինչ-որ փաստաթղթի ստորագրում, ինչպես եղավ նախորդ անգամ։ Ըստ քաղաքագետի, կարգավորման փաստաթուղթ արդեն իսկ կա, դրանք մադրիդյան սկզբունքներն են։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և օրերս Ղարաբաղում անցկացված զորավարժություններին, Սուրեն Սուրենյանցն ընդգծեց. «Քաղաքականության մեջ կան չգրված օրենքներ։ Կարևոր ստուգատեսներից առաջ կողմերը որոշում են «մուսկուլ» ցույց տալ, հուսալով, թե դա կուժեղացնի իրենց դիրքերը»։ Բանախոսի դիտարկմամբ` սրանք քաղաքական հնարքներ են, սակայն վտանգավոր հնարքներ, քանի որ նման պարագայում պատերազմի հավանականությունը մեծանում է։ «Դրա համար պետության ղեկավարներն իրենց հայտարարությունների մեջ պետք է լինեն զգուշավոր և պատասխանատու»,- եզրահանգեց նա։
«Քանի դեռ և՛ մեզ մոտ, և՛ Ադրբեջանում եղանակ են ստեղծում այն էլիտաները, որոնք սերտորեն առնչվում են ղարաբաղյան խնդրի հետ և կոմպլեքսավորված են դրա հետևանքներով, քիչ հավանական եմ համարում կայուն խաղաղության հաստատումը»,- նշեց ակումբի հյուրը` փաստելով, որ եթե 99-ի հոկտեմբերի 27-ը չլիներ, այսօր Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորող անձը կլիներ։ «Քանի որ Վազգեն Սարգսյանին ոչ մեկը չէր կարող կասկածել ղարաբաղյան հարցում անտեղի զիջումներ անելու համար, նրա առաջարկած փոխզիջումները հասարակությանն ընկալելի կլինեին։ Համոզված եմ` նա ի վիճակի էր հիմնախնդիրը կարգավորելու»,- նկատեց Սուրենյանցը։ Ներկա քաղաքական դաշտում ակումբի հյուրը չի տեսնում որևէ գործչի, որը կարող է այդ առաքելությունն իր վրա վերցնել, քանի որ կա հասարակության վստահության խնդիր։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ