Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դարձել ենք գլոբալացման դրոշակակիրներից մեկը

Դարձել ենք գլոբալացման դրոշակակիրներից մեկը
14.08.2024 | 10:29

Կան ազգեր, որոնք պետություն չունեն: Կան նաև պետություններ, որոնց բնակչությանը ազգ անվանել չի կարելի: Մեր դեպքում պետություն ունենալ, առանց ազգ լինելու, պատկերացնել հնարավոր չէ: Հիմա մեզ փորձում են զրկել ազգային նկարագրից: Արշավ է գնում ազգային մշակույթի, ինքնության, պատմության, կրոնի, կրթության դեմ: Մի խոսքով, այն ամենի, ինչը կապված է ազգայինի հետ: Այսինքն, մեզ զրկում են պետություն ունենալու իրավունքից: Հիմա շատերը կասեն, որ դա գլոբալ, համաշխարհային բնույթ կրող գործընթաց է: Այո, բայց կան ազգեր, կան պետություններ, որոնք ընդդիմանում են դրան: Մինչդեռ մենք, հորթի հրճվանքով, դարձել ենք այդ գործընթացի դրոշակակիրներից մեկը: Ես մտքերով կիսվում եմ իմ լսարանի, իմ արժեհամակարգն ու տեսակետները կիսող մարդկանց հետ, որովհետև, եթե մի բան փոխենք, մենք ենք փոխելու, ոչ թե գրին քարտի մասին երազող մեծամասնությունը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ