Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աստծո կանչը

Աստծո կանչը
14.08.2024 | 00:34

Իմ շքեղ պարգևը

Օգոստոսի 14

Հիսուս, Դու եկար, որ մենք կյանք ունենանք,

և ունենանք այն է’լ առավել:

Կյանքը` հոգևոր, ֆիզիկական, իմացական` առատ կյանքը, ուրախ կյանքը, հզոր կյանքը, այո, Ես եկել եմ սրանք ձեզ տալու համար:

Երբևէ մտածե՞լ եք, թե Իմ սիրտը որքան է տխրում, երբ մարդկանցից շատ քչերն են ընդունում Իմ այս ընտիր պարգևները:

Հապա պատկերացրեք, աշխարհի ամենամեծ ու ամենաընտիր շնորհը մատուցվում, անվճար մատուցվում է ամենքին, և ոչ մեկը չի կամենում պարզել ձեռքը և վերցնել այն:

Այս բանը թող ձեզ հետ չկատարվի:

Ջանացեք ստանալ այն և գործածել:

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ