ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ո՞րն է ճիշտը` բորդե՞լը, թե՞ վարսավիրանոցը

Ո՞րն է ճիշտը` բորդե՞լը, թե՞ վարսավիրանոցը
26.04.2024 | 07:53

Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնի աշխատակիցը, ենթադրաբար` Տաթևը, ասում է, որ իրենց կազմակերպությունն ունի «ստուգող մասնագետներ», որոնք «ստուգում են» իրավաբանական նշանակության փաստերը:

Օրինակ, վերջիններս կարող են «ստուգել» քաղաքացիների իրավական կարգավիճակը, մասնավորապես` քաղաքացին անհատ ձեռներե՞ց է, թե՞ ոչ և, ըստ այդմ, հարկ վճարու՞մ է, թե՞ չի վճարում:

Իսկ ի՞նչ կապ ունի Team Telecom Armenia-ն քաղաքացիների իրավական կարգավիճակի ստուգման կամ վերջիններիս հարկատու լինել-չլինելու հետ: Պարզվում է` ունի:

ՈՒրեմն, եթե սրանց «մասնագետները» տեսնեն, որ ինտերնետը պետք է միացվի վարսավիրանոցում, ապա չեն միացնի` կպատճառաբանեն, որ «վարսավիրանոցը բիզնես է, հետևաբար` գործում են «կորպորատիվ փաթեթներ»: Սակայն, ըստ Team Telecom Armenia-ի «մասնագետների», օրինակ, բորդելը կարող է որպես բիզնես չդիտարկվել, քանզի բորդելում առկա են «տնային պարագաներ» և «տան մթնոլորտ»` մահճակալներ, անկողին, կիսամերկ և մերկ, քնած կամ շարժուն անձինք: Այսինքն, ի տարբերություն վարսավիրանոցի, բորդելում կարող է գործել Team Telecom Armenia-ի համեմատաբար մատչելի` «ոչ կորպորատիվ փաթեթը»: Այլ կերպ ասած` վարսավիրանոցը «կորպորացիա է», բորդելը` բնակատեղի:

Եվ, ուրեմն, ճիշտը բորդելն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Team Telecom Armenia-ի աշխատակիցը, ենթադրաբար` Տաթևը, հրաժարվեց ներկայացնել իր ազգանունը: Ավելին` վերջինս չհերքեց, որ ինքն ընդհատակյա գործիչ չէ:

Գիտեի, որ պետք է այս տողերը գրեմ, հետևաբար` աշխատակցին, ենթադրաբար` Տաթևին, խնդրեցի նկար ուղարկել:

Չուղարկեց: Խոստացա կամայական նկար տեղադրել:

Տեղադրեցի:

Բորդելն ու Team-ի «մասնագետները»:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ