Չելյաբինսկում ընթացող ՌԴ ազգային առաջնությունում 16-ամյա գեղասահորդուհի ԱԴԵԼԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ դարձավ կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոն։
Երկու ծրագրերի հանրագումարով մարզիչ Էթերի Տուտբերիձեի սանը` Ադելիան, մրցավարներից ստացավ 246,53 միավոր և մրցաշարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Երկրորդ տեղում Սոֆյա Մուրավյովան է (239,40), իսկ երրորդում՝ Կամիլա Վալիևան (237,99):