«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արծվաշենը որպես արտահերթ ընտրությունների պատճառ

Արծվաշենը  որպես արտահերթ ընտրությունների պատճառ
01.12.2023 | 19:14

Արցախյան առաջին պատերազմի տարիներին բավականին մութ, կասկածելի պատմություններ էին պտտվում Արծվաշենի կորստի վերաբերյալ։ Ընդհուպ, մինչև այդ բնակավայրի ստվերային վաճառքի մասին լուրեր էին թևածում։

Գործարքի կոնկրետ մասնակիցներին բաժին հասած գումարները սոված, թշվառ հետխորհրդային Հայաստանի համար աստղաբաշխական էին թվում։

Այն, որ ստվերային գործընթաց էր եղել, խոսում էին բոլորը, և խոսում էր նաև այն փաստը, որ իր հզորության գագաթում գտնվող հայկական զինուժը կարծես մոռացել էր ՀՀ սահմանից մի քանի կմ հեռու Արծվաշենի մասին։

Անցան տարիներ։

Եվ հիմա կարծես կորուսյալ կամ ծախված այդ նախկինում հայկական բնակավայրը նորից հայտնվել է քաղաքական շրջանների միջև տեղի ունեցող միջպետական ու նաև ներպետական հետաքրքրությունների շրջանակում:

Արցախը հայաթափելուց, լուծարելուց, անեքսիայի ենթարկելուց, բնակչության բռնի տեղահանումից հետո, հարևան սուլթանատը յուր ֆաշիստ ղեկավարի շուրթերով հայտարարեց, որ իրենց կողմը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր պարտված Հայաստանի հետ։

Իհարկե, հայկական կողմից միանգամից արձագանքեցին, որ իրենք ևս հոժարակամ պատրաստ են կնքելու այդ պայմանագիրը։

Սակայն կա մեկ լրացուցիչ հանգամանք, որը, ըստ երևույթին, դեռևս խանգարում է այդ պայմանագրի կնքմանը։ Դա անկլավների հարցն է, որը սակայն ունի որոշակի բարդություններ։

Ամեն ինչ, ամեն տեղ, ամենքին զիջող հայկական կողմը, առերևույթ կերպով պատրաստ է զիջել նախկին ադրբեջանաբնակ անկլավները, բայց գործարքի մյուս կողմ Ադրբեջանը չի պատրաստվում հետ վերադարձնել Արծվաշենը ոչ մի պարագայում։

Ադրբեջանի այդ անզիջում ցանկությանը դեմ ոչինչ չի էլ ձեռնարկվում և, ըստ երևույթին, հայկական կողմը կուզեր ընդհանրապես չխոսել հայկական այդ բնակավայրի մասին, մոռանալ այն, քանի որ նրա վերադարձի հարցը վտանգելու է խաղաղության պայմանագրի կնքումը։

Ինչու՞ է դա ներքաղաքական սուր բնույթ կրելու:

Որովհետև Արծվաշենի պատկանելությունը հայկական կողմին երբե՛ք չի վիճարկվել և ո՛չ մի քարտեզով:

Ավելին այդ բնակավայրը քսաներորդ դարի քսանական թվականներից միշտ ընդգրկված է եղել ՍՍՀՄ բոլոր ռազմական քարտեզներում, որպես ՀՀ անբաժանելի մաս:

Այսինքն «խաղաղության պայմանագիր» տենչացող ՔՊ խունտան ստիպված է լինելու ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը թողնել Ադրբեջանին, իսկ դա, հարգելի բարեկամներ, նշանակելու է ՀՀ ինքնիշխան տարածքի զիջում, որը ՀՀ սահմանադրության համապատասխան իրավական նորմերով պետք է դրվի հանրաքվեի։

Այո՛, Արծվաշենի հետ չեն կարող խաղարկել Գորիս-Կապան ճանապարհի զիջման տարբերակը, սա այլ դեպք է, այլ, հստակ արգելքով և իրավական գործընթացով։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը փորձում է անկլավների հարցը չթողնել հետագային և ձևավորվելիք դեմարկացիոն հանձնաժողովին։

Անկլավների հնարավոր փոխանակման մասին թեզ չկա Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում ևս։

Ստեղծվել է պատային իրավիճակ, որից դուրս գալու միակ ելքը հանրաքվեն է, որը կարող է դառնալ վստահության քվեի ստուգարք անորոշ, հնարավոր բացասական արդյունքով։

Ի՞նչ կարող է ձեռնարկել հայկական ներկա իշխանությունը:

Միակ հնարավոր ելքը, դա սահմանադրական փոփոխությունների իրականացնումն է, որը պետք է և կարող է իրականացվել միայն վստահության քվեի շուրջ քվեարկությամբ։

Այլ ելք չկա:

ՈՒստի պետք է գնալ նոր հանրաքվեի և պետք է Արծվաշենը, նրա ճակատագիրը դարձնել հայրենասեր ուժերի միավորման սիմվոլ։

Պատերազմում պարտված, Արցախը ուրացած քաղաքական խմբակը չի կարող Արծվաշենի հարցը հասցեագրել նախկիններին, չի կարող բնակավայրի կորստի մեջ մեղադրել, դիցուք, արծվաշենցիներին, չի կարող մեղադրել ամեն ինչի մեջ մեղավոր Ռուսաստանին։

Այո՛, Արծվաշենը հայկական է եղել և ոչ մի պաշտոնատար անձ իրավունք չունի այն ճանաչելու Ադրբեջանի կազմում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ