Ճապոնիան 2020-ի Օլիմպիական խաղերը կանցկացնի ըստ ժամանակացույցի ՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոն:
«Օլիմպիադայի պատասխանատուները միասին աշխատում են ՕԽ-ն հաջող պատրաստելու և հյուրընկալելու համար: Կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները նրանց աջակցելու համար», – մեջբերում է Կատոյին france24.com-ը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020-ի ամռանը, համաճարակի պատճառով հետաձգվել էին մեկ տարով: