Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումների արգելքը

ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանում և Ադրբեջանում միջազգային հանդիպումների արգելքը
05.12.2020 | 00:00

Հայաստանում և Ադրբեջանում կրկին կարող են կայանալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ՝ որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 3-ի նիստում, հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով երկու երկրների միջև նոյեմբերի 9-ին կնքված զինադադարը՝ ՈՒԵՖԱ-ն համարում է, որ երկու երկրներում այսուհետ կան ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի հանդիպումներ անցկացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները: ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղյալ է համարել Հայաստանում և Ադրբեջանում ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման անհնարինության վերաբերյալ հոկտեմբերի 20-ին ընդունված որոշումը:

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ