ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մրցա­շա­րա­յին ա­ղ­յու­սա­կում հս­տա­կու­թ­յուն է

Մրցա­շա­րա­յին ա­ղ­յու­սա­կում հս­տա­կու­թ­յուն է
18.09.2020 | 01:35

Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցած «Մար­սել»-«Սենտ Է­տիեն» դի­մա­կու­թյամբ ֆրան­սիա­կան ֆուտ­բո­լի ա­ռա­ջին դի­վի­զիո­նը կամ Լի­գա-1-ը ամ­բող­ջաց­րեց եր­րորդ տու­րը՝ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կը բե­րե­լով ա­վար­տուն, ամ­փոփ տես­քի։ Այդ հան­դիպ­ման ել­քից կախ­ված, ընդ ո­րում նրան­ցից ցան­կա­ցա­ծի հաղ­թա­նա­կի պա­րա­գա­յում, Լի­գա-1-ը կա­րող էր ու­նե­նալ միանձ­նյա ա­ռա­ջա­տար, այ­լա­պես կող­մե­րը յո­թա­կան միա­վո­րով կըն­կե­րակ­ցեին ա­ղյու­սա­կը գլ­խա­վո­րող «Ռե­նին», «Մո­նա­կո­յին», «Լի­լին»։

Նա­խորդ եր­կու օ­րը պա­կաս անց­կաց­րած հան­դի­պում­նե­րը լրաց­րին «Մոն­պե­լիե»-«Լիոն», «Պա­րի Սեն Ժեր­մեն»-«Մեց» զույ­գե­րը։ Ա­ռա­ջի­նը, ո­րի մար­զիչն է մեր հայ­րե­նա­կից Մի­շել Տեր-Զա­քա­րյա­նը, 2։1 հաշ­վով պա­տու­թյան է մատ­նել ան­ցած Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում գե­րա­զանց խաղ ցու­ցադ­րած «Լիո­նին»։ «Մոն­պե­լիեն» վեց միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։ Ինչ վե­րա­բե­րում է մյուս դի­մա­կա­յու­թյա­նը, «մայ­րա­քա­ղա­քա­յին­նե­րը» շատ ծանր հան­դի­պում են անց­կաց­րել ու միայն հա­վե­լյալ ժա­մա­նա­կում են գրա­վել հյու­րե­րի դար­պա­սը՝ կա­րո­ղա­նա­լով տեր դառ­նալ ա­ռա­ջին ե­րեք միա­վո­րին։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 7436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ