ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մխիթարյանի երրորդ գոլը 3 խաղում

Մխիթարյանի երրորդ գոլը 3 խաղում
13.09.2020 | 16:14

«Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:


Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի որակավորման երկու տուրերին խաղերին: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, լավ մարզավիճակում չէ:

Դիտվել է՝ 3858

Մեկնաբանություններ