ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիային

Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիային
09.09.2020 | 13:23

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երեկ երեկոյան Հայաստանի ընտրանին 2:0 հաշվով հաղթց Էստոնիայի թիմին: Գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը՝ 44-րդ, և Վբեյմար Անգուլոն՝ 66-րդ րոպեներին: Սա Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակն է իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Երկրորդ տուրից հետո Հայաստանը 3 միավորով երրորդ հորիզոնականում է C լիգայի 2-րդ խմբում: 4-ական միավորով առաջին և երկրորդ տեղերն են կիսում Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները, որոնց հանդիպումն այսօր Թբիլիսիում ավարտվեց 1:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Էստոնիայի թիմը, որ ոչ մի միավոր չի վաստակել: Մրցաշարի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 11-ին ընդունելով Վրաստանի թիմին, երեք օր անց էլ՝ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Էստոնիայի ընտրանուն:

Դիտվել է՝ 2995

Մեկնաբանություններ