ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եվ իս­կա­պես էլ փա­ռա­հեղ ե­ղավ

Եվ իս­կա­պես էլ  փա­ռա­հեղ ե­ղավ
04.09.2020 | 01:46

Կո­րո­նա­վի­րու­սը՝ կո­րո­նա­վի­րուս, հասց­րած (նաև՝ հասց­նող, հասց­նե­լիք) վնա­սը՝ սահ­մռ­կե­ցու­ցիչ ու ան­մարդ­կա­յին, բայց գո­նե մի դրա­կան կողմ ու­նե­ցավ՝ մար­զա­սե­րին պարգևե­լով ֆուտ­բո­լա­յին փա­ռա­հեղ օ­գոս­տոս, այս կերպ նպաս­տե­լով սթ­րե­սա­յին ի­րա­վի­ճա­կից քիչ թե շատ դուրս գա­լուն կամ այն հաղ­թա­հա­րե­լուն։ Ի­հար­կե, չլի­ներ հա­մաշ­խար­հա­յին ժան­տախ­տը, գեր­մա­նա­կան ու պոր­տու­գա­լա­կան մար­զա­դաշ­տե­րում օ­գոս­տո­սյան ֆուտ­բո­լա­յին տո­նը դար­ձյալ լի­նե­լու էր, ընդ ո­րում, ժա­մա­նա­կա­յին ա­վե­լի ծա­վա­լուն ընդգրկմամբ ու ֆուտ­բո­լա­սե­րին հասց­նե­լիք ան­հա­մե­մատ խնա­յո­ղա­կան ռե­ժի­մով. նկա­տի ու­նեմ ապ­րում­նե­րի, հույ­զե­րի այն փո­թոր­կու­մը, ո­րը մար­զա­սերն ու­նե­նում է բարձ­րա­կարգ հան­դի­պում­նե­րից ա­ռաջ ու հե­տո, ու դրանք հո­գե­բա­նո­րեն, ին­չու չէ, նաև ֆի­զի­կա­պես «մար­սե­լու» հա­մար ժա­մա­նակ է պետք։

«ԲԱ­ՎԱ­ՐԻԱՆ» Օ­ՐԵՆ­ՍԴ­ՐԻ ՀԱՅՏ Է ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՆՈՒՄ
Ե­թե մեզ մտո­վի փոքր-ինչ հետ գնա­լու նե­ղու­թյուն տանք, պի­տի որ կա­րո­ղա­նանք հի­շել, թե մաս­նա­վո­րա­պես Չեմ­պիոն­նե­րի լի­գան, որ ա­կում­բա­յին ֆուտ­բո­լի մր­ցա­շա­րե­րի գա­գաթ­նա­կետն է, բուն, գլ­խա­վոր եզ­րա­փա­կիչ տա­նող ճա­նա­պար­հին քա­նի՜ ապ­շե­ցու­ցիչ մի­ջան­կյալ եզ­րա­փա­կիչ ու­նե­ցավ մեկ ու­թե­րորդ, մեկ քա­ռորդ, կի­սաեզ­րա­փա­կիչ ան­վա­նում­նե­րի տակ։ Ե­ղա՞վ գեթ մե­կը, որ խոր ափ­սո­սանք չապ­րեց, դի­ցուք, «Ման­չեստր Սի­թի»-Մադ­րի­դի «Ռեալ» դի­մա­կա­յու­թյան այդ­քան վաղ փու­լում կա­յա­նա­լու հա­մար, «չգժ­վեց» «Ա­տա­լան­տա»-«Պա­րի Սեն Ժեր­մեն», «Բար­սե­լոն»-«Նա­պո­լի» խա­ղե­րի ահ­ռե­լի հու­զա­կան լից­քից, հո­գե­կան ծանր ցն­ցում չապ­րեց «Բա­վա­րիա­յի» հետ կա­տա­լո­նյան ա­կում­բի խայ­տա­ռակ խա­ղից ու կա­տա­լո­նյան ա­կում­բից ա­վե­լի ծանր ապ­րում­ներ ու­նե­նա­լով Մե­սիի հա­մար...
Թվար­կում­նե­րը կա­րե­լի է շա­րու­նա­կել՝ ընդ ո­րում ցան­կա­ցած ճա­շա­կի գո­հաց­ման օ­րի­նակ­նե­րի վկա­յա­կո­չու­մով, սա­կայն փաս­տը մնում է փաստ, որ վերջ­նա­հաշ­վում ա­մե­նա­հիշ­վո­ղը գլ­խա­վոր խաղն է՝ բուն եզ­րա­փա­կի­չը, ո­րին մյուն­խեն­ցի­նե­րը հա­սել էին բո­լոր մր­ցա­կից­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած ակն­հայտ գե­րա­զան­ցու­թյամբ, ին­չը չես ա­սի մր­ցակ­ցի՝ «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» մա­սին։ Ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ եզ­րա­փակ­չում ֆրանս-գեր­մա­նա­կան ա­ռա­ջին ու միա­ժա­մա­նակ վեր­ջին դի­մա­կա­յու­թյու­նը ե­ղել է սրա­նից 44 տա­րի ա­ռաջ։ Մր­ցել են «Բա­վա­րիան» ու «Սենտ Է­տիե­նը», հան­դի­պումն ա­վարտ­վել է գեր­մա­նա­կան ա­կում­բի հաղ­թա­նա­կով։ Ա­սել է թե` ազ­գա­կից­նե­րի փո­խա­րեն վրեժ­խն­դիր լի­նելն ին­չո՞վ լրա­ցու­ցիչ մո­տի­վա­ցիա չէր ֆրան­սիա­կան ե­րի­տա­սարդ թի­մի հա­մար։ Ազ­գա­կից­նե­րի հա­մար վրեժ­խն­դիր լի­նելն ա­սա­ցինք ու մո­ռա­ցանք ան­հա­մե­մատ թարմ դեպ­քը՝ կի­սաեզ­րա­փակ­չում մյուն­խեն­ցի­ներն ան­ցել էին ֆրան­սիա­կան «Լիո­նի» վրա­յով, ընդ ո­րում, ոչ ա­ռանձ­նա­կի ջան­քե­րի գոր­ծադր­մամբ։
Նկա­տի ու­նե­նա­լով «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» Նեյ­մար-Մբա­պե փա­ռա­հեղ դուե­տը՝ սկզ­բուն­քո­րեն կա­րո՞ղ էինք մեզ թույլ տալ լայն փակ­ված աչ­քե­րով նա­յել այն հան­գա­ման­քին, որ ֆրան­սիա­կան ա­կումբն իր ան­հա­մե­մատ ե­րի­տա­սարդ պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ էր Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի եզ­րա­փակ­չում ու պի­տի որ խն­դիր­ներ չու­նե­նար։
Կա­րո՛ղ էինք։
Բայց ո՜չ։ Կյան­քը հա­մոզ­չո­րեն ցույց տվեց, որ կազ­մում ա­ռա­ջին մե­ծու­թյան աստ­ղեր ու­նե­նալն էլ է քիչ, շա՜տ քիչ, քան­զի ա­մեն ին­չի հա­մար պի­տի հետևում ան­ցած ճա­նա­պարհ ու­նե­նաս, ա­մեն ին­չի հետևում պի­տի պատ­մու­թյուն լի­նի, պի­տի ե­թե ոչ ու­նե­ցած տվյալ կազ­մի, գո­նե նա­խորդ­նե­րի փոր­ձա­ռու­թյան գե­նե­տի­կա­կան հի­շո­ղու­թյու­նը որ­պես զենք ու զրահ ու­նե­նաս։
Նեյ­մար ու Մբա­պե ու­նե­ցող թի­մին, օ­բյեկ­տիվ լի­նենք, «Բա­վա­րիան» ա­ռա­ջին գծում հա­կակշ­ռեց այդ մե­ծու­թյուն­նե­րի հետ գրե­թե հա­վա­սա­րա­պես կշռ­վող միակ գե­րաստ­ղով՝ Ռո­բերտ Լևան­դովս­կիով։ Մնա­ցած ա­ռում­նե­րով երևի ա­ռանձ­նա­կի տար­բե­րա­կում չկա­րո­ղա­նաս էլ ա­նել, սա­կայն հաղ­թա­նա­կը բե­րո­ղը թի­կուն­քում ու­նե­ցած հի­շո­ղու­թյու­նը, պատ­մու­թյու­նը ե­ղան։
Հաս­կա­նում եմ, որ ստան­դար­տից դուրս բա­նե­րից եմ խո­սում ու հա­կա­ռակ­վող­նե­րի, հնա­րա­վոր է, պատ­կա­ռազ­դու բա­նակ կու­նե­նամ, բայց սա՛ է այդ եզ­րա­փակ­չից ու­նե­ցած իմ հա­մո­զու­մը, ու ե­թե կռ­վե­լու, վի­ճե­լու եք ինձ հետ, ա­րեք դա. չէ՞ որ իմ խն­դի­րը չե­ղած տե­ղը ֆուտ­բո­լի ու­սու­ցիչ ներ­կա­յա­նա­լը չէ՝ ա­ռա­վե­լու­թյուն, ո­րով ֆուտ­բո­լա­յին թե­մա­նե­րով գրող­ներն ան­հա­մե­մատ ա­ռաջ են ինձ­նից։ Իմ նպա­տա­կը, սի­րե­լի ըն­թեր­ցող, քեզ հետ երկ­խո­սելն է մի թե­մա­յի շուրջ, որ եր­կու­սիս էլ հա­վա­սա­րա­պես մոտ է ու հա­րա­զատ, եր­կուսս էլ հա­վա­սա­րա­պես ապ­րում ենք այդ գե­ղեց­կու­թյան կան­խա­վա­յել­մամբ ու վա­յել­մամբ։
Հան­դիպ­մանն ար­ձա­նագր­ված դար­պա­սի միակ գրա­վու­մը, ե­թե ան­կեղծ, ինձ հա­մար ա­մե­նա­մեծ անս­պա­սե­լիու­թյուն­նե­րից էր։ Ես սպա­սում էի գո­լա­ռատ խաղ՝ նկա­տի ու­նե­նա­լով այն հե­ղե­ղը, ո­րով «Բա­վա­րիան» սր­բում, տա­նում էր իր ճա­նա­պար­հին հան­դի­պած ա­մեն խոչ ու խութ` շատ հա­ճախ չն­կա­տե­լով էլ դրանց լի­նե­լը։ Ես սպա­սում էի, որ ի­րենց ոչ ստան­դարտ մտա­ծո­ղու­թյամբ ու գոր­ծե­լա­կեր­պով Նեյ­մարն ու Մբա­պեն կքրք­րեն գեր­մա­նա­կան թի­մի կա­նո­նիկ կա­ռուց­վածք ու­նե­ցող պաշտ­պա­նա­կան դիր­քե­րը։ Բայց... բայց ե­ղավ այն, որ գո­լե­րի ա­ռու­մով ժլատ, սա­կայն մնա­ցած բո­լոր չա­փա­նիշ­նե­րով ա­ռատ ֆուտ­բո­լա­յին ներ­կա­յաց­ման ա­կա­նա­տե­սը ե­ղանք, որ­տեղ ազ­գու­թյամբ գեր­մա­նա­ցի եր­կու մար­զիչ չափ էին բռ­նել աշ­խար­հին ա­պա­ցու­ցե­լու, թե ի­րեն­ցից ո­րի ֆուտ­բո­լա­յին մտա­ծո­ղու­թյունն է շատ ա­վե­լի ա­ռա­ջա­դեմ։
«Բա­վա­րիան» հաղ­թեց ու, ե­թե ան­կեղծ, ա­նար­դա­րա­ցի կլի­ներ այդ չհաղ­թե­լը, քան­զի այն ֆուտ­բո­լա­յին այս լե­գեն­դար ա­կում­բին Խո­սեպ Գվար­դիո­լա­յի բե­րած «մարդ­կա­յին դեմ­քով» ֆուտ­բո­լին զու­գակ­ցել էր պեր­պե­տուում մո­բի­լեի իր ու­նե­ցած ո­րակ­նե­րը, ո­րին այլք պատ­կե­րա­վո­րու­թյան հա­մար նաև «գեր­մա­նա­կան սա­պոգ» բնու­թագ­րումն են տա­լիս, իսկ նման ֆուտ­բո­լին դի­մա­կա­յե­լը գրե­թե անհ­նա­րին բան է։
Ինչ խոսք, նկա­տի ու­նե­նա­լով մեր ա­րա­գա­հոս ժա­մա­նակ­նե­րը, դժ­վար է հաս­տա­տա­պես ա­սել, թե հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լում որ­քան տևա­կան կլի­նի «Բա­վա­րիա­յի» դո­մի­նան­տու­թյու­նը, բայց որ այս ա­կում­բի մա­տուց­մամբ մենք տե­սանք ո­րա­կա­պես նոր ֆուտ­բոլ, չեմ կար­ծում, թե կաս­կա­ծի տակ կա­րե­լի է առ­նել։

Ա­ՄՈՒՍ­ՆԱ­ԿԱՆ Ա­ՄՈՒՐ ԿԱ­ՊԵՐ
Ոչ պա­կաս սուր մր­ցակ­ցա­յին պայ­ման­նե­րում ան­ցավ և Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նը, իսկ եզ­րա­փա­կի­չը հի­րա­վի գլուխ­գոր­ծոց­նե­րի կար­գից էր։ Հա­մե­նայն դեպս ես հա­մոզ­ված էի, որ հաղ­թո­ղը լի­նե­լու է Ան­տո­նիո Կոն­տեի գլ­խա­վո­րած «Ին­տե­րը», որ­քան էլ որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված դա­դա­րից հե­տո այն դժ­վա­րու­թյամբ ձեռք բե­րեց պա­հանջ­ված մար­զա­վի­ճակ։ Եվ­րո­պա­յի լի­գա­յի այս խա­ղար­կու­թյունն էլ փաս­տո­րեն ան­ցավ ի­տա­լա­ցի այս տա­ղան­դա­վոր մարզ­չի կող­քով։ Երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ։ Ճիշտ է, նա­խոր­դում Կոն­տեն գլ­խա­վո­րում էր անգ­լիա­կան ա­կումբ, սա­կայն դրա­նից ո­չինչ չի փոխ­վում։
Սա­կայն այս խա­ղը միայն Կոն­տեի դրա­ման չէր, թե­պետ այն, ինչ ե­ղավ «Ին­տե­րի» հար­ձակ­ման գծի ա­նու­րա­նա­լի ա­ռա­ջա­տա­րի՝ Լու­կա­կուի հետ, հան­ցա­գոր­ծու­թյուն կլի­նի դրա­մա ան­վա­նե­լը, քան­զի այն կա­տա­րյալ ող­բեր­գու­թյուն էր։ Ողջ մր­ցաշր­ջա­նում ձիու պես բա­նած, թի­մին հաղ­թա­նակ­ներ բե­րած բել­գիա­ցին 2։2 հաշ­վի ժա­մա­նակ դար­ձավ ինք­նա­գո­լի հե­ղի­նակ՝ դրա­նով իսկ հաղ­թա­նակ պարգևե­լով մր­ցակ­ցին։
Ծա՞նր է։ Ան­վի­ճե­լիո­րեն։ Սա­կայն ինչ կա­րող ես ա­նել, սա ֆուտ­բոլ է, որ­տեղ հնա­րա­վոր է ա­մեն ինչ, ցան­կա­ցած վայ­րի­վե­րում, ու նաև իր այս ան­կան­խա­տե­սե­լիու­թյամբ է այն այն­քան հա­րա­զատ բո­լո­րիս, ո­րով­հետև, ճիշ­տը խո­սենք, ու՞մ են հե­տաքր­քիր միա­լար, կան­խո­րոշ­ված ել­քով ի­րա­դար­ձու­թյուն­ներն ու զար­գա­ցում­նե­րը։ Որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա՝ մար­դը հաղ­թա­նակ­նե­րից էլ է հոգ­նում, ան­վերջ կա­րոտ է ցն­ցում­նե­րի։
Ինչ վե­րա­բե­րում է «Սևի­լիա­յին», այս թի­մը կար­ծես թե ա­մուս­նա­ցած է Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյան հետ։ Կա­տա՞կ բան է՝ վե­ցե­րորդ ան­գամ է տի­րա­նում տիտ­ղո­սին։
Հար­կավ սա ոչ միայն թի­մի, այլև այն գլ­խա­վո­րո­ղի հա­ջո­ղու­թյունն է։ Իր պատ­մու­թյան մեջ ան­դա­լու­զա­կան ա­կում­բը վե­ցե­րորդ ան­գամ դար­ձավ Եվ­րո­պա­յի լի­գա­յի հաղ­թող։ Սա չա­փա­զանց բարձր ցու­ցա­նիշ է։

ՄԵ­ՍԻ, ՄԵ­ՍԻ ՈՒ ԴԱՐ­ՁՅԱԼ ՄԵ­ՍԻ
Մր­ցաշր­ջա­նը հիմ­նա­վո­րա­պես ձա­խո­ղած «Բար­սե­լո­նը» նոր մար­զիչ ու­նի, ու այդ մար­դը Ռո­նալդ Կու­մանն է՝ թե որ­պես ֆուտ­բո­լիստ, թե որ­պես մար­զիչ բա­վա­կա­նին հայտ­նի դեմք ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հում, սա­կայն կա­տա­լո­նյան ա­կում­բի ու առ­հա­սա­րակ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գլ­խա­վոր ինտ­րի­գը կա ու շա­րու­նա­կում է մնալ Մե­սին, ով լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ու­նի ա­կում­բի հետ։ Լեոն չի պլա­նա­վո­րում մաս­նակ­ցե­լը թի­մի պա­րապ­մունք­նե­րին, իր հեր­թին ա­կումբն իր գլ­խա­վոր աստ­ղին ո­րո­շել է պատ­ժել՝ յու­րա­քան­չյուր բաց թո­ղած հա­վաք ար­գեն­տի­նա­ցուն կար­ժե­նա 110 հա­զար եվ­րո։
Մի քիչ էլ Մե­սի-ա­կում­բի ղե­կա­վա­րու­թյուն կռ­վի կողմ դառ­նա­լով՝ կա­րող ենք ա­սել, որ Ժո­զեպ Բար­տո­մեուի ա­րա­ծը խո­շոր սրի­կա­յու­թյուն է, ո­րով­հետև Մե­սիի քայ­լե­րի ա­զա­տու­թյան հար­ցում ժա­մա­նակ ա­ռաջ նա ու­րիշ բան էր ա­սում, մինչ­դեռ հի­մա բո­լո­րո­վին այլ երգ է եր­գում՝ խախ­տե­լով իր ա­սա­ծին տեր կանգ­նե­լու վե­րա­բե­րյալ իս­կա­կան տղա­մար­դու մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը։
Այս­տեղ մենք կա­րող են պա­հանջ­ված խո­րու­թյամբ ու ման­րա­մաս­նե­րով հայտ­նել, թե որ ա­կումբ­ներն ու որ­քա­նով են պատ­րաստ խե­լա­հեղ քայ­լե­րի գնա­լու հա­նուն Մե­սի ու­նե­նա­լու, սա­կայն ե­կեք ա­վե­լի շատ հա­րա­բե­րա­կան լռու­թյան կողմ­նա­կի­ցը լի­նենք, ո­րով­հետև այս հա­րա­փո­փոխ օ­րե­րում անհ­նար է ան­գամ մո­տա­վոր վս­տա­հու­թյամբ ա­սել, թե մեկ օր անց ինչ է լի­նե­լու։ Բո­լոր դեպ­քե­րում փաս­տենք, որ ինչ էլ ա­նի Մե­սին, ճիշտն ինքն է լի­նե­լու, ո­րով­հետև իս­կա­պես բա­նի նման չէ, որ ա­կում­բի ա­պաշ­նորհ կա­ռա­վար­ման ար­դյուն­քում հի­մար դրու­թյան մեջ է հայ­տն­վում ֆուտ­բո­լի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի թիվ մեկ մե­ծու­թյու­նը։ Հի­շեք Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում «Բա­վա­րիա­յի» հետ «Բար­սե­լո­նի» ու­նե­ցած խայ­տա­ռակ առ­ճա­կա­տու­մը, հի­շեք Մե­սիի դեմ­քի մո­լոր­ված ար­տա­հայ­տու­թյու­նը, ու ա­մեն ինչ հաս­կա­նա­լի կլի­նի։
Սա­կայն ֆուտ­բո­լա­յին մե­ծու­թյուն­նե­րի հետ կապ­ված այ­լան­դա­կու­թյուն­նե­րը միայն Բար­սե­լո­նում ու Իս­պա­նիա­յում չեն։ Բո­րո­տու­թյու­նը նաև հա­յաս­տա­նյան հաս­ցե ու հաս­ցեա­կա­նու­թյուն ու­նի։

ԱՅԴ ՏՂԱ­ՅԻ ՎԱՍ­ՏԱ­ԿԻ ԿԵ­ՍԻ 1/100-Ն ՈՒ­ՆԵ­ՑԵՔ, ՆՈՐ ԾԼՎ­ԼԱ­ՑԵՔ
Ի՞նչ է պա­տա­հել։ Իսկ ու­րիշ էլ ի՞նչ պի­տի պա­տա­հեր։ Թշ­վա­ռա­կան­նե­րի ոհ­մա­կը ոտ­քի է ե­լել ու ի­րեն թեր­մաց­քից վեր բան երևա­կա­յե­լով՝ Հեն­րիխ Մխի­թա­ր­յան է փոր­ձում ոտ­քի տակ առ­նել՝ պատ­վից ու պատ­վախնդ­րու­թ­յու­նից ճա­մար­տա­կե­լով, իր չու­նե­ցա­ծը լիու­լի բառ­նա­լով մեր լու­սե տղա­յի ու­սե­րին։
Հրա­ժար­վում է հա­վա­քա­կա­նում խա­ղա­լուց...
Հայ­րե­նի­քի նկատ­մամբ պարտ­քի ու պար­տա­վոր­վա­ծու­թյան զգա­ցո­ղու­թյուն չու­նի...
Ո­ղոր­մե­լի­ներ... ՈՒ՞մ մա­սին եք խո­սում։ Մե­կի՞, որ՝
-ոտ­քից գլուխ պատ­մու­թյուն է հայ­կա­կան ֆուտ­բո­լին իր նվիր­վա­ծու­թյամբ, մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րով, ո­գե­ղե­նու­թյամբ,
-վտան­գե­լով ա­ռող­ջու­թյուն ու կա­րիե­րա, տա­րի­ներ շա­րու­նակ հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր է կտ­րում երկ­րի հա­վա­քա­կա­նին իր մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­լու, ձեր չու­նե­ցած տո­նը տոն դարձ­նե­լու հա­մար։
Դուք հո ի­րա­պե՞ս ման­կուրտ­ներ չեք։
Հեն­րի­խը ե­ղել է, կա ու կլի­նի հայ­կա­կան ֆուտ­բո­լի լե­գեն­դար դեմ­քե­րից մե­կը, ու թե ձեզ պատ­մու­թյան մեջ եր­ջա­նիկ մո­լո­րու­թյամբ հիշ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն էլ է վե­րա­պահ­վե­լու, ա­պա լոկ շնոր­հիվ նրա՝ որ­պես նրա ժա­մա­նա­կա­կից­ների։
Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յին, դրա գլու­խը կազ­մած­նե­րին, հի­շեք թե ժա­մա­նակ ա­ռաջ ոնց էիք մա­տաղ­վում Նե­մեց Ռու­բո­յի ոտ­քե­րի տակ, ո­րի նկատ­մամբ իմ, մյու­սի, եր­րոր­դի ազն­վու­թյու­նը գո­նե այն­քան մեծ է, որ ոչ այն, ոչ էլ ներ­կա ժա­մա­նակ­նե­րում ա­ռանձ­նա­կի հար­գան­քի խոսք չենք ու­նե­ցել նրան ա­սե­լու ու դրա­նով ձեր թայ­դա­շը չենք։ Դիտ­մամբ եմ ձեզ հա­րա­զատ, սր­տա­մոտ բա­ռեր օգ­տա­գոր­ծում, որ հաս­կա­նաք՝ դուք չա­փա­զանց ման­րապ­ճեղ եք մտա­ծե­լու հա­մար, որ երկ­րա­գուն­դը ձեզ նման­նե­րի հա­մար է պտտ­վում, ու դուք այն­քան կաք, որ Հեն­րիխ Մխի­թա­րյան կա­րող եք թի­րա­խա­վո­րել։
Խել­քի ե­կեք ու մի փոր­ձեք հա­մե­մատ­վել ան­հա­մե­մա­տե­լի­նե­րի հետ։
Ընդ­հա­նուր հի­շեց­ման կար­գով մի բան էլ ու վերջ։
Հա­նուն ընդ­հան­րա­կան գոր­ծի, շա­հի՝ մի ան­գամ ձեռք­ներդ գր­պան­ներդ տա­րած կա՞ք, որ Երկ­րին, Ղա­րա­բա­ղին հա­րյուր հա­զա­րա­վոր դո­լար­նե­րով ձեռք մեկ­նած Հեն­րիխ Մխի­թա­րյա­նին եք բան ա­սում։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 7301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ