Ուսումնարաններում և քոլեջներում սովորելու համար գրանցվել է 8000 դիմորդ՝ Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է. «Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։ Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով»: