ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կր­քեր են ե­ռում, այն էլ՝ մի այլ կար­գի կր­քեր

Կր­քեր են ե­ռում, այն էլ՝ մի այլ կար­գի կր­քեր
14.07.2020 | 13:49
Չհասց­րինք էլ սկու­դե­տեի նա­խորդ տու­րում կա­յա­ցած «Մի­լան»-«Յու­վեն­տուս» դի­մա­կա­յու­թյան տպա­վո­րու­թյու­նը հիմ­նո­վին վա­յե­լել, երբ երկ­րի գոր­ծող չեմ­պիոնն այս ան­գամ ար­դեն «Ա­տա­լան­տա­յի» հետ մր­ցա­վե­ճում երկ­րորդ բերկ­րա­լից զգա­ցո­ղու­թյու­նը պարգևեց հան­դի­սա­տե­սին։ Ընդ ո­րում, ե­թե զգա­ցո­ղու­թյան ա­ռու­մով ա­ռա­ջին դի­մա­կա­յու­թյան առն­չու­թյամբ ա­սած­ներս պի­տի չա­կերտ­նե­րի մեջ առ­նենք, ո­րով­հետև այն­տեղ ի­րենց փայ­լուն քամ­բե­կով մի­լան­ցի­նե­րը ստ­վե­րե­ցին թու­րին­ցի­նե­րի ա­րա­ծը, ա­պա այս­տեղ դե­րե­րը փոքր-ինչ փոխ­ված էին, թե­պետ Բեր­գա­մո­յից ժա­մա­նած տղա­նե­րի ա­ռաջ պի­տի գլուխ խո­նար­հել ցույց տված խա­ղի հա­մար։
ԱՆԳ­ԼԻԱ
«Լի­վեր­պու­լի» ու «Ման­չեստր Սի­թիի» հան­դի­պում­նե­րի վրա­յով հնա­րա­վո­րինս հպան­ցիկ անց­նենք, քան­զի ա­ռա­ջի­նը վա­ղա­ժամ­կե­տից էլ վա­ղա­ժամ­կետ է հաս­տա­տել իր չեմ­պիո­նու­թյու­նը, երկ­րոր­դի ձեռ­քից մե­ծա­գույն ցան­կու­թյան դեպ­քում ան­գամ անհ­նար է խլել փոխ­չեմ­պիո­նու­թյու­նը, իսկ նման բան մո­տա­վո­րա­պես կա­րող է լի­նել ու­ղեծ­րից Եր­կիր մո­լո­րա­կի դուրս գա­լը։
Եվ այս­պես, «Լի­վեր­պու­լը» սե­փա­կան հար­կի տակ 1։1 է խա­ղա­ցել «Բյոռն­լիի» հետ՝ միա­վոր­նե­րի թի­վը հասց­նե­լով 93-ի, ար­տագ­նա­յում «Ման­չեստր Սի­թին» հինգ ան­պա­տաս­խան գն­դա­կով է պատ­ժել «Բրայ­տո­նին»։ Նկա­տենք, որ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը նա­խորդ տու­րում էլ էին նույն հաշ­վով պար­տու­թյան մատ­նել «Նյու­քաս­լին»։ Թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք նշել, որ խփած գն­դակ­նե­րի ցու­ցա­նի­շով «քա­ղա­քաբ­նակ­նե­րին»՝ 91, ա­մե­նա­մոտ կանգ­նած թի­մը «Լի­վեր­պուլն» է դար­պա­սի 76 գրա­վու­մով։
Պրե­միե­րա­յում լուրջ սրեր են ճոճ­վել «Շե­ֆիլդ»-«Չել­սի» խա­ղում, որ­տեղ ա­ռա­վել հա­մո­զիչ են ե­ղել տան­տե­րե­րը, ին­չը հա­վաս­տել են «ազն­վա­կան­նե­րի» դար­պա­սի ե­ռա­կի գրավ­մամբ ու սե­փա­կանն ա­նա­ռիկ պա­հե­լով։ Ին­չով էր հատ­կան­շա­կան այս խա­ղը։ Այն 54 միա­վո­րով, նախ, շե­ֆիլդ­ցի­նե­րին տեղ ա­պա­հո­վեց ա­ռա­ջին յոթ­նյա­կում, երկ­րոր­դը՝ 60 միա­վոր ու­նե­ցող «Չել­սիին» պա­հեց ար­դեն ե­րե­րուն եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, քան­զի հա­ջող դի­մա­կա­յու­թյուն­նե­րի դեպ­քում այդ 60 միա­վո­րը հետևում կա­րող էին թող­նել միան­գա­մից եր­կու թիմ՝ «Լես­տերն» ու վեր­ջին չորս մր­ցա­կա­յու­թյու­նը միայն հաղ­թա­նա­կով նշա­նա­վո­րած «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»։
Նկա­տենք, որ «Բոռն­մու­տի» հետ «Լես­տե­րի» առ­ճա­կա­տու­մը եր­կու­սի հա­մար էլ ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան էր։ Ա­ռա­ջի­նը գրե­թե վեր­ջին հույ­սի ջանք էր գոր­ծադ­րե­լու պրե­միեր լի­գա­յում մնա­լու հա­մար, երկ­րոր­դը պի­տի փոր­ձեր վե­րա­դարձ­նել դեռևս ոչ այն­քան վաղ ան­ցյա­լում կա­յու­նո­րեն ի­րեն ամ­րագր­ված եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը։ Իր կամ­քի մեջ ա­ռա­վել զո­րեղ գտն­վեց «Բոռն­մու­տը»՝ հաղ­թե­լով 4։1 հաշ­վով ու հյու­րե­րին թող­նե­լով ու­նե­ցած 59 միա­վո­րով։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցել է «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Սաուտ­հեմպ­տոն» դի­մա­կա­յու­թյու­նը։ Հաղ­թա­նա­կը «կար­միր սա­տա­նա­նե­րին» 61 միա­վո­րով ոչ միայն կա­րող է հա­նել բրոն­զե մե­դալ­ներ խոս­տա­ցող եր­րորդ հո­րի­զո­նա­կան, այլև տալ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին խա­ղար­կու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն։ Այն­պես որ «խա­ղադ­րույք­նե­րը» չա­փա­զանց մեծ էին։
Սա­կայն «Չել­սի»-«Լես­տեր»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» հան­գույ­ցի վրա մենք կար­ծես թե վրի­պում ենք «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» պա­րա­գա­յում, ո­րը, հյուր ժա­մա­նած «Է­վեր­տո­նին» պար­տու­թյան մատ­նե­լով 3:0 հաշ­վով, 55 միա­վո­րով մաս կազ­մեց ա­ռաջ­նու­թյան ա­ռա­ջին յոթ­նյա­կի։
«Չել­սի»-«Նոր­վիչ» մր­ցակ­ցու­թյու­նով այ­սօր մեկ­նար­կում է պրե­միեր լի­գա­յի 36-րդ տու­րը։
Ի­ՏԱ­ԼԻԱ
Նյու­թի նա­խա­բա­նում «Յու­վեն­տուս»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյանն անդ­րա­դար­ձել ենք, սա­կայն ար­ձա­նագր­ված հաշ­վի պա­րա­գա­յում ենք «վրի­պել», ին­չը բնավ էլ ման­րուք չէ. այդ մա­սին հարց­րեք ցան­կա­ցած վի­ճա­կագ­րի ու կտես­նեք քա­նի ժա­մա­նոց դա­սա­խո­սու­թյուն կկար­դա ձեր խո­նարհ գլ­խին։ Այն­պես որ, ա­զա­տենք ձեզ նման հնա­րա­վոր փոր­ձանք-փոր­ձու­թյու­նից ու ներ­կա­յաց­նենք ծա­վալ­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։
16-րդ րո­պեին փայ­լուն կոմ­բի­նա­ցիա­յի ար­դյուն­քում Դու­վան Սա­պա­տան «շշին» հա­նեց «ծեր սի­նյո­րա­յին», ո­րը թե­պետև նյար­դեր քայ­քա­յող ու­շա­ցու­մով, այ­դու­հան­դերձ պարտ­քը վե­րա­դարձ­րեց 11-մետ­րա­նո­ցի նշա­նա­կե­տից դար­պա­սի խո­ցու­մով։ Տու­գա­նա­յի­նը «ստեղ­ծել» էր Դի­բա­լան (ի մի­ջի այ­լոց մինչ այդ դար­պա­սի գե­ղե­ցիկ գրա­վում էր ու­նե­ցել, սա­կայն մր­ցա­վա­րը գո­լը չի հաշ­վել), ի­րաց­րեց Ռո­նալ­դուն։ Սա հան­դիպ­ման 55-րդ րո­պեին էր։
«Յու­վեն­տու­սին» երկ­րորդ ան­գամ պատ­ժեց Մա­լի­նովս­կին, ո­րի հար­վա­ծը թն­դա­նո­թից ար­ձակ­ված գն­դակ հի­շեց­րեց, ու դար­ձյալ հա­շի­վը վե­րա­կանգ­նո­ղը նույն Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն էր՝ հա­վե­լյալ ժա­մա­նա­կում 11-մետ­րա­նո­ցի նշա­նա­կե­տից դար­պա­սի գրա­վու­մով։ Հաղ­թեր այս ան­չափ գե­ղե­ցիկ խա­ղում «Ա­տա­լան­տան», 69 միա­վո­րով ա­ռաջ­նու­թյան երկ­րորդ հո­րի­զո­նա­կանն ի­րե­նը կլի­ներ, քա­նի որ 68 միա­վոր ու­նե­ցող «Լա­ցիոն» սե­փա­կան հար­կի տակ կրեց եր­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը։ Հատ­կան­շա­կան է, որ այս­տեղ էլ «Սա­սուո­լոն» է իր հա­մար վճ­ռա­կան գո­լը խփել հա­վե­լյալ ժա­մա­նա­կում ու փաս­տա­ցի տո­նել կա­մա­յին հաղ­թա­նակ՝ 2։1։
Ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյան մր­ցա­վեճ է ե­ղել նաև «Նա­պո­լի»-«Մի­լան» դի­մա­կա­յու­թյու­նում, որ­տեղ հաղ­թա­նա­կը տան­տե­րե­րին օ­դի պես անհ­րա­ժեշտ էր նա­խօ­րեին ար­տագ­նա­յում «Բրե­շիա­յի» նկատ­մամբ 3։0 հաշ­վով հաղ­թա­նակ տո­նած «Ռո­մա­յին» ան­կա­ռա­վա­րե­լի հե­ռա­վո­րու­թյան վրա չթող­նե­լու, իսկ հյու­րե­րին՝ վեր­ջա­պես լա­վա­գույն վե­ցյակ խու­ժե­լու հա­մար։ Հի­շեց­նենք՝ վեր­ջին հինգ խա­ղում «Մի­լա­նը» պատ­ժել է թե՛ ի­տա­լա­կան «գայ­լե­րին», թե՛ «Լա­ցիո­յին», թե՛ «Յու­վեն­տու­սին»։ Նա­յեք մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կին ու ա­վե­լորդ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի կա­րիք չեք զգա։
Ֆան­տաս­տիկ լար­վա­ծու­թյան ու նույն­քան ֆան­տաս­տիկ գե­ղեց­կու­թյան այս մր­ցա­մար­տում հաղ­թող կողմ չի ե­ղել, նկա­տենք միայն, որ հան­դիպ­ման հաղ­թա­կան հիմ­քը դրած, գրանդ­նե­րի աչ­քի փուշ ու սար­սափ «Մի­լա­նը» խա­ղա­վար­տին ե­ղել է պարտ­վող կողմ, սա­կայն կա­րո­ղա­ցել է անհ­րա­ժեշտ սր­բագ­րու­մը մտց­նել ու պահ­պա­նել իր բարձր ռե­նո­մեն։
Ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կա­յա­ցավ «Ին­տեր»-«Թու­րին» մր­ցա­վե­ճը։ Հաղ­թա­նա­կը Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րին ոչ միայն կվե­րա­դարձ­նի մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում կորց­րած եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը, այլև միա­վոր­նե­րով կհա­վա­սա­րեց­նի «Լա­ցիո­յին», սա­կայն ա­ռաջ­նու­թյան վեր­սկ­սու­մից հե­տո «Ին­տերն» այն­քան ան­կա­յուն խաղ է ցու­ցադ­րում, որ մարդ վա­խե­նում էլ է մի բառ ա­վե­լի ա­սի։
ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Նա­խորդ տու­րի «Ռեալ»-«Ա­լա­վես» մր­ցակ­ցու­թյու­նում «ար­քա­յա­կա­նը» տեր կանգ­նեց իր հեր­թա­կան ե­րեք միա­վո­րին՝ 2։0, ու պահ­պա­նեց «Բար­սե­լո­նից» չորս միա­վո­րի պոկ­վա­ծու­թյու­նը, ո­րը հա­զիվ թե ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին մնա­ցած ե­րեք խա­ղում հաղ­թա­հա­րե­լի ար­գելք լի­նի, իսկ «Աթ­լե­տիկ»-«Սևի­լիա» դի­մա­կա­յու­թյու­նում կա­մա­յին հաղ­թա­նա­կի հաս­նե­լով՝ ան­դա­լուզ­ցի­նե­րը միա­վոր­նե­րով՝ 63, հա­վա­սար­վե­ցին «Աթ­լե­տի­կո­յին» ու եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում չհայ­տն­վե­ցին զուտ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի պատ­ճա­ռով։
36-րդ տու­րը լա լի­գա­յում սկս­վեց Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո­յի» ու «Բար­սե­լո­նի» հաղ­թա­նակ­նե­րով, նույն նվա­զա­գույն հաշ­վով։ Ա­ռա­ջի­նը սե­փա­կան հար­կի տակ պար­տու­թյան մատ­նեց «Բե­տի­սին», երկ­րորդն ար­տագ­նա­յում պար­տու­թյան մատ­նեց «Վա­լիա­դո­լի­դին»՝ «ար­քա­յա­կա­նից» հետ մնա­լը դար­ձյալ մեկ միա­վո­րի հասց­նե­լով։ Հի­շեց­նենք, որ Գրա­նա­դա­յի» հետ «Ռեա­լի» դի­մա­կա­յու­թյու­նը կա­յա­ցել է ե­րեկ ուշ ե­րե­կո­յան։ «Աթ­լե­տի­կո­յի» հաղ­թա­նա­կին նույն կերպ է պա­տաս­խա­նել լա լի­գա­յին հրա­ժեշտ տա­լու տխուր ա­րա­րո­ղու­թյա­նը պատ­րաստ­վող «Մա­լյոր­կա­յին» հյու­րըն­կա­լած «Սևի­լիան»՝ միա­վոր­նե­րով կր­կին հա­վա­սար­վե­լով մադ­րիդ­ցի­նե­րին՝ 66։
Մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում կա­րող էին տե­ղա­շար­ժեր ա­ռա­ջաց­նել ե­րեկ կա­յա­ցած «Վի­լիա­ռեալ»-«Ռեալ Սո­սիե­դադ», «Ա­լա­վես»-«Խե­տա­ֆե» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես դրան­ցից ա­ռա­ջի­նը կա­րող էր ա­ռա­ջին յոթ­նյա­կից դուրս մղել այն­տեղ ներ­խու­ժած «Աթ­լե­տի­կին»։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 8803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ