ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կա­տա­ղած» օ­գոս­տոս

«Կա­տա­ղած» օ­գոս­տոս
14.07.2020 | 13:47

2019-2020 մր­ցա­շրջանի եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րը մարդ­կու­թյա­նը հա­մա­կած սար­սա­փե­լի ա­ղե­տի՝ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով կա­վարտ­վեն օ­գոս­տոս ամ­սին, երբ ա­վարտ­ված կլի­նեն նաև ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րը։ Հար­կավ եվ­րո­պա­կան գրանդ­նե­րին եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րի ընդ­հատ­ված ըն­թաց­քի մեկ­նար­կին նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար տր­վող ժա­մա­նա­կը քիչ կլի­նի, բայց թե վերևում լավ էլ ա­ռար­կա­յա­կան ա­սա­ցինք՝ աշ­խար­հը խե­լա­հեղ հա­մա­վա­րա­կի ճի­րան­նե­րում է, նրա պար­տադ­րա­ծի տի­րույ­թում։


Եվ այս­պես՝ ի՞նչ է ե­ղել և ի՞նչ է սպաս­վում Շվեյ­ցա­րիա­յում անց­կաց­ված Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մեկ քա­ռոր­դի վի­ճա­կա­հա­նու­թյան ար­դյուն­քում։
Գի­տենք, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի 1/8 զույ­գե­րից «Նա­պո­լի»-Բար­սե­լոն», «Չել­սի»-«Բա­վա­րիա», «Ռեալ»-«Ման­չեստր Սի­թի», «Լիոն»-«Յու­վեն­տուս» եր­կյակ­ներն ա­ռա­ջին հան­դի­պում­ներն անց­կաց­րել-վեր­ջաց­րել էին, երբ խա­ղի իր կա­նոն­նե­րով մեջ­տեղ ըն­կավ COVID-19-ը՝ ընդ­հա­տե­լով մր­ցա­շա­րը։ Շա­րու­նա­կու­թյան առն­չու­թյամբ կա­յաց­վել է հետևյալ ո­րո­շու­մը՝ վե­րոն­շյալ զույ­գե­րը կանց­կաց­նեն պա­տաս­խան հան­դի­պում­նե­րը, եր­կու դի­մա­կա­յու­թյուն­նե­րի ար­դյուն­քով կո­րոշ­վեն ու­ժե­ղա­գույն­նե­րը, ո­րոնք էլ կանց­նեն հա­ջորդ փուլ։ Մնա­ցած­նե­րը, որ տվյալ պա­րա­գա­յում «Լայպ­ցիգ»-«Աթ­լե­տի­կո», «Ա­տա­լան­տա»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» զույ­գերն են, ու­ժե­ղա­գույ­նին կո­րո­շեն մեկ հան­դիպ­ման ար­դյուն­քով։ Այս նույն մեկ հան­դիպ­ման սկզ­բուն­քը կպահ­պան­վի հե­տա­գա փու­լե­րի ըն­թաց­քում։


Սկ­սած մեկ քա­ռոր­դից՝ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի բո­լոր խա­ղե­րը կանց­կաց­վեն Պոր­տու­գա­լիա­յի մայ­րա­քա­ղաք Լի­սա­բո­նում։ Այս­պես է ար­ված, որ COVID-19-ից հնա­րա­վո­րինս խու­սա­փե­լու պատ­ճա­ռով նվա­զա­գույ­նի հասց­վեն թի­մե­րի թռիչք­նե­րը, ա­րա­գաց­վի վե­րա­խա­ղարկ­ման փու­լը, ինչ­պես նաև ֆուտ­բո­լիստ­նե­րը հնա­րա­վո­րինս եր­կար ժա­մա­նակ ու­նե­նան մր­ցաշր­ջան 2020-2021-ին նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար։
Խա­ղե­րի անց­կաց­ման հա­մար ա­ռանձ­նաց­վել է եր­կու մար­զա­դաշտ՝ 65 հա­զար հան­դի­սա­տես տե­ղա­վո­րող «Էշ­տա­դիու Բեն­ֆի­կան» ու 50-հա­զա­րա­նոց «Ժո­զե Ալ­վա­լա­դեն» (ա­ռա­ջի­նը «Բեն­ֆի­կա­յի», երկ­րոր­դը «Սպոր­տին­գի» մար­զա­դաշտն է)։ Այս­տեղ թերևս մի պար­զե­ցում մտց­նենք, որ ծայր անհ­րա­ժեշ­տու­թյուն է։ Այս­պես, օ­րի­նա­կի հա­մար, «Ռեա­լը» «Է­թի­հա­դում», «Նա­պո­լին» «Կամպ Նոուում» կմր­ցեն «Ման­չեստր Սի­թիի» ու «Բար­սե­լո­նի» դեմ։ Սա դիտ­վել է որ­պես ար­դա­րա­ցի քայլ, մա­նա­վանդ որ ա­ռա­ջին խա­ղում հյու­րըն­կա­լած­նե­րը լիու­լի օգտ­վել են սե­փա­կան պա­տե­րի ա­ռա­վե­լու­թյու­նից՝ չհաշ­ված և այն, հան­դի­սա­տեսն էլ իր կեն­դա­նի շն­չով մի այլ կար­գի ո­րակ ու բո­վան­դա­կու­թյուն է հա­ղոր­դել այդ դի­մա­կա­յու­թյուն­նե­րին։


Դառ­նանք ժամ­կետ­նե­րին։ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում 1/8 հան­դի­պու­մնե­րը կանց­կաց­վեն օ­գոս­տո­սի 7-8-ին, մեկ քա­ռորդ­նե­րը՝ 12-15-ին, կի­սաեզ­րա­փա­կիչ­նե­րը՝ 18-19-ին, եզ­րա­փա­կի­չը՝ 23-ին։ Բո­լոր խա­ղե­րը կսկս­վեն Երևա­նի ժա­մա­նա­կով 24։00-ին։
Ե­ղած­նե­րի վրա ինչ օ­րենք­ներ են հա­վել­վե­լու կամ ինչ կարգ է բա­նեց­վե­լու։
Յու­րա­քան­չյուր թիմ ձմե­ռա­յին պա­տու­հա­նի ըն­թաց­քում ձեռք բեր­ված ե­րեք նո­րե­կի կա­րող է հայ­տա­վո­րել խա­ղե­րին, ե­թե նրանք 2020-ի փետր­վա­րի 3-ին ե­ղել են թի­մի ան­դամ։
Կգոր­ծի հինգ հո­գու փո­խա­րի­նե­լու սկզ­բուն­քը, որն ի­րեն ար­դեն իսկ ար­դա­րաց­րել է ազ­գա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րի փոր­ձար­կում­նե­րում։ Սա­կայն պայ­մա­նը մեկն է՝ խա­ղը ե­րեք ան­գա­մից ա­վե­լի չի կա­րե­լի ընդ­մի­ջել։ Ե­թե հարկ լի­նի ար­տա­կարգ խա­ղա­կե­սե­րի, թի­մե­րին կտր­վի վե­ցե­րորդ փո­խա­րի­նում ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն։


Հան­դի­սա­տե­սի մա­սով։ ՈՒԵ­ՖԱ-ի ղե­կա­վա­րու­թյու­նը կար­ծում է, որ հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով օ­գոս­տո­սին ի­րա­վի­ճա­կը կա­րող է լար­ված մնալ, ուս­տի խե­լա­միտ կլի­նի խա­ղերն ա­ռանց հան­դի­սա­կա­նի անց­կաց­նե­լը։ Սա­կայն ՈՒԵ­ՖԱ-ն միա­ժա­մա­նակ իր հա­յե­ցո­ղու­թյանն է թող­նում այլ կար­գի ո­րոշ­ման կա­յա­ցու­մը։
Վի­ճա­կա­հա­նու­թյան ա­նակն­կալ­նե­րը։ Հար­կավ գայ­թակ­ղիչ կլի­նի այս մա­սին խո­սե­լը, սա­կայն այս դեպ­քում ա­սա­ծը նման կլի­նի ձու­կը ծո­վում «բա­զար ա­նե­լուն», թե­պետ գայ­թակ­ղու­թյու­նը մեծ է։ Ե­կեք դի­մա­նանք դրանց, ո­րով­հետև ե­թե լի­նե­լու է այն­պես, ինչ­պես լի­նե­լու է, ա­սե­լու հաս­տատ շատ բան կու­նե­նանք ու շատ ա­վե­լի հե­տաքր­քիր մո­տեց­մամբ։ Այն­պես որ, մի խառն­վեք, էս­տեղ ենք, հո չգ­նա­ցի՞նք երկ­րից։ Համ էլ ո՞վ գնա։ Երկ­րի տե՞­րը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 7907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ