ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ա­ներևա­կա­յե­լի հան­գու­ցա­լու­ծում­ներ

Ա­ներևա­կա­յե­լի հան­գու­ցա­լու­ծում­ներ
21.07.2020 | 15:32

Այն, ինչ պրե­միեր լի­գա­յում «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» չկա­րո­ղա­ցավ ա­նել «Սաուտ­հեմպ­տո­նի» հետ մր­ցա­վե­ճում՝ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում իր հա­մար ա­պա­հո­վել քիչ թե շատ շա­հե­կան վի­ճակ, սկու­դե­տեում ա­րեց «Ին­տե­րը»։ Ինչ վե­րա­բե­րում է նրան, թե որ թիմն է լի­նե­լու Իս­պա­նիա­յի ա­ռաջ­նու­թյան ա­պա­գա չեմ­պիո­նը, հար­ցը գրե­թե հա­րյուր տո­կո­սի հա­վա­նա­կա­նու­թյամբ լուծ­ված է, մնում է խնդ­րի, փաս­տո­րեն, ձևա­կան կող­մը։ Սա­կայն եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լի այս ա­ռաջ­նու­թյու­նը (ընդ­հան­րա­կան նկա­տի ու­նենք բո­լո­րին) միայն չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րով չէ, որ հե­տաքր­քիր է։ Մր­ցա­նա­կա­յին տե­ղե­րի հա­մար այն­պի­սի խե­լա­հեղ պայ­քար է գնում, որ դժ­վար է ան­գամ երևա­կա­յե­լը։

ԱՆԳ­ԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յի 35-րդը եզ­րա­փակ­վեց «Ման­չեստր Յու­նայ­թեդ»-«Սաուտ­հեմպ­տոն» դի­մա­կա­յու­թյամբ, ո­րը կա­րող էր խո­շոր շար­ժե­րի ա­ռիթ հան­դի­սա­նալ մր­ցա­շա­րա­յին ա­ղյու­սա­կում։ Ի պա­տաս­խան իր դար­պա­սի նկատ­մամբ մր­ցակ­ցի ոտ­նձ­գու­թյան, ման­չեստ­րյան ա­կում­բը ար­ձա­գան­քել էր եր­կու ստու­գիչ «կրա­կո­ցով» ու, սկ­սած դի­մա­կա­յու­թյան 23-րդ րո­պեից ըն­դա­ռաջ էր գնում 61 միա­վորն ար­ձա­նագր­ված փաստ ու­նե­նա­լուն, ո­րը միա­ժա­մա­նակ նշա­նա­կում էր եր­րորդ հո­րի­զո­նա­կան՝ միան­գա­մայն փայ­լուն դիրք թե՛ ա­ռաջ­նու­թյան բրոն­զի հա­մար պայ­քարն ա­վե­լի վս­տահ դիր­քե­րից շա­րու­նա­կե­լու, թե՛ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին փու­լին ու­ղիղ ճա­նա­պար­հով մաս­նակ­ցե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը ձեռք գցե­լու հա­մար։
Ա­մեն ինչ գնում էր նման հան­գու­ցա­լուծ­ման, սա­կայն պարզ­վեց, որ հյուր ժա­մա­նած «սր­բե­րը» մինչև ա­վար­տա­կան ա­ղոթ­քը չեն ա­սում, օ­րը, բանն ու գործն ա­վարտ­ված չեն հա­մա­րում։ Հա­վե­լյալ ժա­մա­նա­կը տան­տե­րե­րի հա­մար ե­ղավ ճա­կա­տագ­րա­կան։ Խաղն ա­վարտ­վեց 2։2 հաշ­վով, ին­չը նշա­նա­կեց, որ «կար­միր սա­տա­նա­նե­րը» շա­րու­նա­կում են մնալ հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, թե­պետ միա­վոր­նե­րով՝ 59, ար­դեն հա­վա­սար են «Լես­տե­րին»։
Անգ­լիա­կան բարձ­րա­գույ­նի 36-րդ տու­րը մեկ­նար­կեց «Չել­սի»-«Նոր­վիչ» դի­մա­կա­յու­թյամբ։ Դեռ քա­նի տուր ա­ռաջ պրե­միեր լի­գա­յին հրա­ժեշտ տված հյու­րե­րը «ազն­վա­կան­նե­րի» հա­մար ծանր մր­ցա­կից ե­ղան՝ ըն­դա­մե­նը մեկ ան­գամ թույլ տա­լով գրա­վել ի­րենց դար­պա­սը։ Սա­կայն այս­տեղ կարևո­րը ոչ այն­քան խփած գո­լե­րի քա­նակն էր, որ­քան Լեմ­պար­դի սա­նե­րի ձեռք բե­րած ե­րեք միա­վո­րը, ո­րը թի­մի հա­մար շա­րու­նա­կեց ամ­րագ­րած պա­հել եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը՝ 63 միա­վոր, իսկ սա նշա­նա­կում է, որ ան­գամ հաղ­թա­կան հան­դի­պում ու­նե­նա­լու դեպ­քում «Լես­տերն» ու «Ման­չեստր Սի­թին» կշա­րու­նա­կեն «ազն­վա­կան­նե­րից» հետ մնալ մեկ միա­վո­րով։
Ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած թի­մե­րից տու­րի շր­ջա­նակ­նե­րում մր­ցա­վե­ճը շա­րու­նա­կե­ցին «Ման­չեստր Սի­թին» ու «Լի­վեր­պու­լը»։ Ա­ռա­ջի­նի հա­մար «Բոռն­մու­տի» հետ մր­ցակ­ցու­թյու­նը դե­յու­րե լի­նե­լու էր փոխ­չեմ­պիո­նի կար­գա­վի­ճա­կում, թե­պետ այդ փոխ­չեմ­պիո­նու­թյու­նը երկ­րի վեր­ջին եր­կու տա­րի­նե­րի ան­փո­փոխ չեմ­պիո­նի հա­մար ա­ռանձ­նա­պես ու­րա­խա­լի նվա­ճում չէ։ Սա­կայն այս խա­ղը, որ տան­տե­րե­րի հա­մար զրո­յա­կան նշա­նա­կու­թյան էր ու ոչն­չով չպար­տա­վո­րեց­նող, կա­րող էր բո­վան­դա­կա­յին այլ նշա­նա­կու­թյուն ձեռք բե­րել պրե­միեր լի­գա­յում մնա­լու հա­մար հու­սա­հատ ջան­քեր գոր­ծադ­րող հյու­րե­րի հա­մար։ «Քա­ղա­քաբ­նակ­ներն» այդ «պրա­խո­դը» կտա­յի՞ն հյու­րե­րին, թե՞ կշա­րու­նա­կեին վեր­ջին խա­ղե­րի հան­գույն զվար­ճա­նալ խո­շոր հաշ­վով հաղ­թա­նա­կով, սա էր խն­դի­րը։ Ոչ ա­ռա­ջի­նը ե­ղավ, ոչ երկ­րոր­դը։ Ե­ղավ ըն­դա­մե­նը հա­մեստ 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ, Գվար­դիո­լա­յի սա­նե­րը միա­վոր­նե­րի թի­վը հասց­րին 75-ի, իսկ «Բոռն­մու­տի» հա­մար բարձ­րա­գույն լի­գա­յում մ­նա­լը դար­ձավ ա­վե­լի ան­հա­սա­նե­լի բան։
Մեկ­նա­բա­նու­թյան ա­ռու­մով նույն­պի­սի վի­ճակ էր և «Ար­սե­նալ»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյու­նում։ Կոնկ­րետ լի­վեր­պուլ­ցի­նե­րի պա­րա­գա­յում այս խա­ղը գա­լիս էր ա­սե­լու՝ ար­դյո՞ք Կլո­պի սա­նե­րը ի­րենց լիա­կա­տար բա­վա­րա­րու­թյու­նը գտել են՝ ար­դեն իսկ չեմ­պիոն դառ­նա­լով, թե՞ ևս մեկ ռե­կորդ գա­հըն­կեց ա­նե­լու փորձ կա­նեն՝ մր­ցա­շարն ա­վար­տե­լով 33 հաղ­թա­նա­կով. հի­շեց­նենք, որ նա­խորդ եր­կու­սում չեմ­պիոն հռ­չակ­ված «Ման­չեստր Սի­թին» 32-ա­կան հաղ­թա­նակ է տո­նել։
Նկա­տենք, որ այս մր­ցա­վե­ճին թերևս պա­կաս մո­տի­վաց­ված էր «Ար­սե­նա­լը», որն ա­ռաջ­նու­թյան մի­ջո­ցով եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան ա­ղոտ հե­ռան­կար ու­նի, ուս­տի խնդ­րի լուծ­ման հա­մար երկ­րի գա­վա­թի խա­ղար­կու­թյան հետ է ա­վե­լի շատ հույս կա­պում, բայց վերց­րեց ու երկ­րի նո­րըն­ծա չեմ­պիո­նին պատ­ժեց 2։1 հաշ­վով։
Տու­րի մյուս հան­դի­պում­ներն այ­սօր են։ Ա­ռա­ջին վե­ցյա­կից «Լես­տե­րը» չա­փա­զանց սկզ­բուն­քա­յին հան­դի­պում էր ու­նե­նա­լու «Շե­ֆիլ­դի» հետ, որ հե­ռուն տա­նող պա­կաս հե­տաք­րք­րու­թյուն­ներ չու­նի այս ա­ռաջ­նու­թյու­նում («Լես­տե­րի» ա­ռու­մով ար­դեն խո­սել ենք)։ Ի դեմս «Կրիս­տալ Պա­լա­սի», պի­տի որ «Լես­տե­րի» հա­մե­մատ ա­ռա­վել դյու­րին խաղ ու­նե­նար «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», թե­պետ պրե­միեր լի­գան մեկ ան­գամ չի հա­վաս­տել, որ հա­ճախ հար­վա­ծը գա­լիս է հենց այն­տե­ղից, որ­տե­ղից ա­մե­նա­քիչն է սպաս­վում։


Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեի 32-րդ տուրն ա­վարտ­վեց «Ին­տեր»-«Թու­րին» մր­ցա­վե­ճով։ Հաղ­թա­նա­կը մի­լան­ցի­նե­րին ոչ միայն կվե­րա­դարձ­ներ ա­ղյու­սա­կում կորց­րած եր­բեմ­նի դիր­քը, այլև միա­վոր­նե­րով կհա­վա­սա­րեց­ներ «Լա­ցիո­յին»՝ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով հռո­մեա­ցի­նե­րի՛ն մղե­լով եր­րորդ հո­րի­զո­նա­կան։
Այս դի­մա­կա­յու­թյու­նում էլ Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը եր­կր­պա­գու­նե­րի նյար­դե­րի հետ խա­ղա­լուց ան­մասն չմ­նա­ցին։ Բա­րե­բախ­տա­բար ի­րա­վի­ճակն ա­րագ շտկ­վեց ու այն­քան անհ­րա­ժեշտ ե­րեք միա­վո­րը թի­մը վեր­ջա­պես վաս­տա­կեց։ Կա­մա­յին հաղ­թա­նա­կը (3։1) «Ին­տե­րին» հա­նեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կան, քան­զի լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րը հօ­գուտ մի­լա­նյան թի­մի են։
Ա­ռաջ­նու­թյան 33-րդ տու­րը մեկ­նար­կեց «Ա­տա­լան­տա»-«Բրե­շիա» դի­մա­կա­յու­թյամբ։ Սկու­դե­տեում մնա­լու վեր­ջին օ­րերն անց­կաց­նող հյու­րե­րը պար­զա­պես ըն­կան տան­տե­րե­րի հար­վա­ծի տակ։ 6։2-ն ա­մեն ին­չի մա­սին է խո­սում՝ մեկ­նա­բա­նու­թյու­նը վե­րա­ծե­լով ան­համ պար­տա­կա­նու­թյան, ո­րից էլ ար­դեն մենք ենք հրա­ժար­վում։
Այս հաղ­թա­նա­կով Բեր­գա­մոն ներ­կա­յաց­նող թի­մը դուրս ե­կավ երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Մր­ցու­մա­յին հա­ջորդ օ­րը շա­րու­նակ­ված հան­դի­պում­նե­րում ա­ռա­ջին վե­ցյա­կը կազ­մած­նե­րի ա­ռու­մով ար­ձա­նագր­վե­ցին հետևյալ ար­դյունք­նե­րը՝ «Սա­սու­լոն» տա­նը ապ­շե­ցու­ցիչ հան­դի­պում ու­նե­ցավ «Յու­վեն­տու­սի» հետ (3:3), «Լա­ցիոն» ու «Նա­պո­լին» ար­տագ­նա­յում ոչ ո­քի խա­ղա­ցին «ՈՒ­դի­նե­զեի» (0։0) ու «Բո­լո­նիա­յի» (1։1) հետ։ «Լա­ցիոն» 69 միա­վո­րով հա­ջոր­դեց 70-ն ու­նե­ցող «Ա­տա­լան­տա­յին»։ Ա­ռաջ անց­նե­լով ա­սենք, որ եր­կու­սին էլ կա­րող է իր հետևում թող­նել այ­սօր ուշ ե­րե­կո­յան ՍՊԱԼ-ի հետ մր­ցած, 68 միա­վոր ու­նե­ցող «Ին­տե­րը»։ Բնա­կա­նա­բար՝ հաղ­թա­նա­կի դեպ­քում։ 53 միա­վո­րով վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է «Նա­պո­լին»։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Լա լի­գա­յի 36-րդ տուրն ա­վարտ­վեց «Գրա­նա­դա»-«Ռեալ» դի­մա­կա­յու­թյամբ։ Ի­հար­կե, նյար­դե­րի ցն­ցում­նե­րը, հո­գե­բա­նա­կան լա­րում­նե­րը նաև նկա­տի ու­նե­նա­լով կա­րող էինք ո­րո­շա­կի հույ­սեր փայ­փա­յել, որ ա­ռաջ­նու­թյան վեր­սկ­սու­մից հե­տո փայ­լուն մեկ­նար­կած «ար­քա­յա­կա­նը» կա­րող է այս դի­մա­կա­յու­թյու­նում խն­դիր­ներ ու­նե­նալ ու ո­րո­շա­կիո­րեն բար­դաց­նել չեմ­պիո­նու­թյան հա­մար պայ­քա­րը, սա­կայն «սե­րուց­քա­յին­նե­րը» շատ ա­վե­լի գործ­նա­կան ե­ղան։ Հան­դիպ­ման ար­դեն 16-րդ րո­պեին նրանք առջևում էին 2։0 հաշ­վով։ Հե­տա­գան, ի­հար­կե, շատ ա­վե­լի նյար­դա­յին ստաց­վեց, ո­րով­հետև սկզ­բուն­քո­րեն կորց­նե­լու ո­չինչ չու­նե­ցող տան­տե­րե­րը լր­ջո­րեն մտան պայ­քա­րի մեջ, ու պա­կաս թև տվո­ղը հան­դիպ­ման 50-րդ րո­պեին հյու­րե­րի դար­պա­սը խո­ցե­լը չե­ղավ։ Ով նա­յել է այս խա­ղը, հաս­տատ կվ­կա­յի, որ «Ռեալն» առն­վազն մեկ-եր­կու ան­գամ մոտ էր գն­դակ բաց թող­նե­լուն ու միա­վոր կորց­նե­լուն, սա­կայն ճա­կա­տա­գիրն այդ ե­րե­կո ա­ռանձ­նա­պես բա­րե­համ­բույր էր հյու­րե­րի նկատ­մամբ, իսկ սա նշա­նա­կում է, որ ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին մնա­ցած վեր­ջին եր­կու խա­ղում «ար­քա­յա­կա­նին» անհ­րա­ժեշտ է ըն­դա­մե­նը եր­կու միա­վոր, որ հռ­չակ­վի երկ­րի չեմ­պիոն։
Իս­պա­նա­կա­նի նա­խա­վեր­ջին տու­րի մեկ­նար­կը տր­վեց ե­րեկ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ