ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կհե­ռա­նա՞ Մե­սին «Բար­սե­լո­նից»

Կհե­ռա­նա՞ Մե­սին «Բար­սե­լո­նից»
07.07.2020 | 01:36
Գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի շատ են միս ու ա­րյուն ստա­նում խո­սակ­ցու­թյուն­ներն այն մա­սին, որ «Բար­սե­լո­նի» ա­վագ Լիո­նել Մե­սին պատ­րաստ­վում է լքե­լու կա­տա­լո­նյան ա­կումբն ու տե­ղա­փոխ­վե­լու իր նախ­կին մար­զիչ Խո­սեպ Գվար­դիո­լա­յի գլ­խա­վո­րած «Ման­չեստր Սի­թի»: Այս մա­սին գրա­ռու­մը Twitter-ում թո­ղած ան­ձը Fox Sports-ի ար­գեն­տի­նա­ցի լրագ­րող Քրիս­տիան Մար­տինն է։ «Կա ի­րա­կան հա­վա­նա­կա­նու­թյուն, որ Լեո Մե­սին կհե­ռա­նա «Բար­սե­լո­նից» և կտե­ղա­փոխ­վի «Ման­չեստր Սի­թի»: Դա հաս­տա­տում են Կա­տա­լո­նիա­յի և Անգ­լիա­յի իմ բազ­մա­թիվ աղ­բյուր­նե­րը: Գոր­ծար­քի մար­զա­կան և ոչ միայն մար­զա­կան պայ­ման­նե­րը դրա­կան կլի­նեն ներգ­րավ­ված բո­լոր կող­մե­րի հա­մար»,- գրել է Մար­տի­նը: Ա­վե­լի վաղ Բրա­զի­լիա­յի հա­վա­քա­կա­նի նախ­կին ֆուտ­բո­լիստ Ռի­վալ­դոն անդ­րա­դար­ձել էր մա­մու­լում այ­սօր շր­ջա­նառ­վող լու­րե­րին, ո­րոնց հա­մա­ձայն, հա­վա­նա­կան է Մե­սիի հե­ռա­նա­լը «Բար­սե­լո­նից»։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն
Դիտվել է՝ 9381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ