ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կառլ­սենն ան­գե­րա­զան­ցե­լի է

Կառլ­սենն ան­գե­րա­զան­ցե­լի է
07.07.2020 | 01:35
Աշ­խար­հի չեմ­պիոն նոր­վե­գա­ցի Մագ­նուս Կառլ­սե­նը հաղ­թել է շախ­մա­տի Chessable Masters առ­ցանց մր­ցա­շա­րում: Եզ­րա­փակ­չում նրա մր­ցա­կիցն է ե­ղել Նի­դեռ­լանդ­նե­րը ներ­կա­յաց­նող Ա­նիշ Գի­րին: Հան­դի­պումն ա­վարտ­վել է 3,5-2,5 հաշ­վով: 150 հա­զար ԱՄՆ դո­լա­րի մր­ցա­նա­կա­յին ֆոնդ ու­նե­ցող Chessable Masters-ը Կառլ­սե­նի կազ­մա­կեր­պած շախ­մա­տա­յին մր­ցա­շա­րի եր­րորդ փուլն էր:
Մր­ցա­շա­րի ընդ­հա­նուր մր­ցա­նա­կա­յին ֆոն­դը, ո­րը բաղ­կա­ցած է չորս փու­լից ու եզ­րա­փակ­չից, կազ­մում է մեկ մի­լիոն դո­լար։ Կառլ­սե­նը հաղ­թել է նաև ա­ռա­ջին մր­ցա­շա­րում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 9251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ