ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Վարժ­վում եմ հե­ռա­վար ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լուն»

«Վարժ­վում եմ հե­ռա­վար ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լուն»
03.07.2020 | 01:05
Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար շախ­մա­տիստ, գրոս­մայս­տեր Լևոն Ա­րո­նյա­նը կնոջ՝ Ա­րիա­նա Կաոի­լիի ող­բեր­գա­կան մա­հից հե­տո ա­ռա­ջին գրա­ռումն է ա­րել ֆեյս­բու­քյան է­ջում՝ պատ­մե­լով ա­ռօ­րյա­յի մա­սին. «Վե­րա­դառ­նում եմ աշ­խա­տան­քի և կյան­քին: Ինչ­պես ձեզ­նից շա­տե­րը, ես էլ եմ վարժ­վում հե­ռա­վար ե­ղա­նա­կով աշ­խա­տե­լուն: Ի­դեա­լա­կան չէ, բայց շատ ժա­մա­նակ կա­րե­լի է խնա­յել: Մյուս նո­րու­թյունն այն է, որ ես վեր­ջերս այն­քան շատ եմ պատ­րաս­տում, որ վեր­ջա­պես սկ­սել եմ այն­պի­սի ու­տեստ­ներ պատ­րաս­տել, ո­րոնք են­թա­կա են ու­տե­լու:
Սո­վո­րա­կա­նի պես ե­րաժշ­տու­թյուն եմ լսում, վե­րա­բա­ցա­հայ­տել եմ ո­րոշ ար­տիստ­նե­րի… դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նում՝ Մա­րիա Գրին­բերգ և Տա­տյա­նա Նի­կո­լաևա, ջա­զա­յին վո­կա­լում՝ Էն­դի Բեյ»։
Ա­րո­նյա­նը նշել է, որ օ­րե­րը հիմ­նա­կա­նում Երևա­նում է անց­կաց­նում՝ եր­բեմն էլ ըն­կեր­նե­րի հետ լի­նե­լով բնու­թյան գր­կում, ու ըն­դգ­ծել, որ կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում մարզ­վել չկա­րո­ղա­նա­լը փոքր-ինչ զայ­րաց­նում է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 9671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ